«Փորձառուի» և «անփորձի» հանձնաժողովական ամբիցիաները
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով, կտրուկ սրվել են ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի և հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները: Ըստ մեր աղբյուրների, Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու և հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել և չեն վստահել հանձնաժողովի աշխատանքները կոորդինացնելու գործառույթը և կուսակցական քվոտայով այդ պաշտոնը տվել են ՔՊ-ական Ռուբինյանին: Ի դեպ, ըստ նույն տեղեկությունների, հատկապես տարբեր պատվիրակությունների հետ հանդիպումների և հանրային քննարկումների ժամանակ երկուսն էլ փորձում են քողարկել լարված հարաբերությունները, թեպետ դա դժվարությամբ է նրանց հաջողվում: Մեր զրուցակիցներից մեկը պնդում էր, որ Հ. Իգիթյանը նեղ շրջանակում այս առիթով դժգոհում է, թե ինքը ստիպված է աշխատել անփորձ Ռուբինյանի «ենթակայությամբ»: