Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ինչպիսի՞ն կլինի Հայաստան-Իրան-Իսրայել եռանկյունին

МЕЖДУНАРОДНОЕ

eadaily.com-ը «Նախապատրաստվում է Փաշինյանի այցը Իսրայել. արդյո՞ք Իրանը «կհասկանա և կների»» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում քննարկվում է Իսրայելի հետ հարաբերությունները «նոր, ավելի բարձր մակարդակի» հասցնելու և այնտեղ դեսպանատուն բացելու հարցը: Այդ մասին վերջերս «The Jerusalem Post» լրատվամիջոցին հայտնել էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, որը վերջերս Իսրայել էր այցելել հանրապետության բարձրաստիճան ներկայացուցչական պատվիրակությամբ: Անդրկովկասյան հանրապետության փոխնախարարը նաև չի թաքցրել այն փաստը, որ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի Ադրբեջանին, սակայն միևնույն ժամանակ, ըստ նրա, Երևանը այդ հարցը չի համարում հրեական պետության հետ հարաբերությունների բարելավման նախապայման: Նշենք , որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել մոտ 5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն: Վերջերս հայտարարվել է նոր գործարքի մասին, ըստ որի, Իսրայելը առաջիկա երկու տարիներին Ադրբեջանին կվաճառի 13 միլիոն դոլար արժողությամբ «Orbiter 1K» անօդաչու թռչող սարքեր: Անդրադառնալով այս ռազմական համագործակցությանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ Երևան) «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմը չպետք է նախապայմաններ առաջ քաշի, այլ պետք է լավ հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ և «փորձի զսպել նրան» Ադրբեջանի հետ շատ սերտ ռազմատեխնիկական համագործակցության առումով: Ըստ նրա , Հայաստանը պետք է ի վիճակի լինի դա անել, որպեսզի իրենք նույնպես կարողանան այդ զենքերից ունենալ և ուժեղ լինել: Դեսպանը ավելացրել է նաև, որ այլ հարց է, թե արդյոք իրենք կարող են այնքան սերտ համագործակցել իրենց իսրայելցի գործընկերների հետ, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ զսպել նրանց . դա ցույց կտա ժամանակը: Սմբատյանի խոսքերով, Հայաստանի արտգործնախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը, ի թիվս այլ հարցերի, Երուսաղեմում քննարկել է կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Իսրայել կատարել քի առաջիկա այցի հետ: Նշենք, որ վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրականացրել էր իր առաջին պաշտոնական այցը Իրան (փետրվարի 27-28), որտեղ նրան ընդունել էին ամենաբարձր մակարդակով: Հայաստանի վարչապետին ընդունել էր նաև Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այոթոլլա Սայիդ Ալի Խամենեին: Ինչպես հայտնի է, Թեհրանը ավանդաբար խանդում է իր մոտակա հարևաններին Իսրայելի հետ քաղաքական և ռազմական շփումների դեպքում, քանի որ վերջինիս հետ Իրանը 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո դիվանագիտական հարաբերություններ չունի, և առկա է չափազանց բարդ հարաբերությունների պատմություն: Իրանը ինչ- որ տեղ կարող է «հասկանալ և ներել» Ադրբեջանին հրեական պետության հետ սերտ համագործակցության համար, այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար: Համենայն դեպս, թեկուզ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իսրայելցիները իրենց ներքին կարիքների համար գնում են Բաքվի նավթի շուրջ 40% -ը: Կամ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը շահագրգռված է Կասպից ծովի երկրների հետ հավասարազոր հարաբերություններով, քանի որ շատ առումներով հենց Ադրբեջանն է դառնում մի տեսակ կամուրջ, որը ապահովում է դեպի Ռուսաստան տրանսպորտային մի շարք նախագծերի իրականացումը: Այնուամենայնիվ, «թավշյա հեղափոխությունից» հետո Երևանի և ԹելԱվիվի միջև մերձեցման այս շատ արագ տեմպը, որը վերցրել են Հայաստանի նոր իշխանությունները, դժվար թե հանդուրժողականությամբ ընդունի Հայաստանի հարավային ամենակարևոր գործընկերը՝ Իրանը: «Նոր Հայաստանի» քայլերը Իսրայելի ուղղությամբ կարող էին ընկալելի լինել Թեհրանում, եթե, օրինակ, հրեական պետության ղեկավարությունը ճանաչեր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը:

Կամո Խաչիկյան

Idram и IDBank на фестивале Career City FestМастер-класс беспринципности от Никола ПашинянаПолитолог: Правильная альтернатива политике властей Армении по границе не представлена Священнослужитель: Все усилия властей Армении были направлены на создание хаоса в стране «Армения»: Посредники никогда не называли Армию обороны Карабаха «террористической организацией» Курсы валют в Армении Глава «Светлой Армении»: Против меня ведется кампания со стороны агентурной сети Турции и Азербайджана В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя В Дубае выделят почти $35 млрд на проект по расширению аэропорта Аль-Мактум Нефть снижается после роста по итогам прошлой недели Мировое производство вина достигло худшего уровня за последние 62 года Экс-омбудсмен: Баку первоначально планирует заселить в Армении 300 тысяч азербайджанцев Министр ИД Армении и председатель Консультативного совета Катара коснулись вызовов в условиях геополитических развитий «Армения»: Признание Нагорного Карабаха частью Азербайджана еще будет приносить горькие плоды США купили у Казахстана более 80 списанных военных самолетов советского образца Израильские ВВС нанесли удары по городам сектора Газа и Рафа Погода в Армении Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником Байрамов тоже едет в Катар СМИ: Пашинян не поедет на инаугурацию Владимира Путина Блинкен призвал страны Персидского залива противостоять «растущей угрозе» со стороны Ирана Армянский эксперт: Это не диверсификация, а азербайджанизация нашей энергосистемы Оппозиционный депутат: Возле церкви Воскепара вчера появились азербайджанцы Экономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянАкции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая