Մոսկվայի դպրոցներից մեկում հոգեբանը կռվել է առաջին դասարանցու հետ. նրանց երկուսին էլ բուժօգնություն է պետք եկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայի հյուսիսարևելյան շրջանի դպրոցներից մեկում կռվել են առաջին դասարանցին և դպրոցի հոգեբանը, ինչի արդյունքում նրանց երկուսին էլ բուժօգնություն է պետք եկել: Այս մասին հայտնում է НТВ-ն՝ հղում անելով քաջատեղյակ աղբյուրին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ առաջին դասարանի աշակերտը դասամիջոցի ժամանակ ծեծի է ենթարկվել դպրոցի հոգեբանի կողմից:
Տղայի մայրը հայտարարել է, որ իր որդին դասամիջոցի ժամանակ կռվի մեջ է մտել համադասարանցիների հետ, իսկ հոգեբանը փորձել է հանգստացնել նրան՝ «քարշ տալով» դասարան: Սակայն երեխան դիմադրություն է ցույց տվել:
Այդ ամենից հետո բուժօգնություն է պետք եղել և՛ տղային, և՛ հոգեբանին: Երեխայի մոտ կապտուկներ և քերծվածքներ են եղել, այդ թվում և գլխի վրա, իսկ հոգեբանի մոտ կապտուկներ և վնասվածքներ՝ ձեռքին: