Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Ար­զու­մա­նյա­նը նույն­պես կհար­ցաքնն­վի

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում Մարտի 1-ի գործով: Ըստ թերթի աղբյուրի, քանի որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ վերջին շրջանում որոշակի պասիվություն է նկատվում, իսկ հասարակական լայն հնչեղություն ունեցող իրադարձություններ չեն նկատվում, ուստի իշխանությունները որոշում են կայացրել այդ գործին «նոր լիցք» հաղորդել: Ըստ տեղեկությունների, առաջիկայում ՀՔԾ-ում «հարցաքննության» կկանչվի նաև Շվեդիայում և Դանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր և այդ օրերին կուլիսային ամենաառանցքային «խաղացողներից» մեկը: Աղբյուրի փոխանցմամբ, այս մասին Արզումանյանը նախապես տեղեկացվել է: Արզումանյանի հարցաքննությունը թույլ կտա խուսափել ավելորդ ինտրիգներից ու տարաբնույթ շահարկումներից, քանի որ Արզումանյանի նման ֆիգուրը չէր կարող անմասն մնալ իրավապահներին բացատրություն տալուց: Հիշեցնենք, որ համացանցում ժամանակ առ ժամանակ շրջանառվում են Ալեքսանդր Արզումանյանի՝ մարտի 1-ի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, այդ թվում՝ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

website by Sargssyan