Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Նի­կոլ Փա­շի­նյա­նը գծեց սահ­մա­նը. Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի ար­ցա­խյան թե­զե­րը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դժվար է հիշել Հայաստանի անվտանգության խորհրդի որևէ նիստ, որի շուրջ այսքան մեծ ինտրիգ ու հետաքրքրություն եղած լիներ։ Թերևս պատճառն այն է, որ մեր նորագույն պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները համատեղ նիստ էին անցկացնում, որի նպատակը, ինչպես ձևակերպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, համազգային միասնական օրակարգի ձևավորումն է։ Տվյալ դեպքում՝ «համազգային օրակարգը» ոչ թե վիրտուալ նշանակություն ունի, այլ կոնկրետ քաղաքական կատեգորիա է, որը նշանավորում է Հայաստանի ու Արցախի ինստիտուցիոնալ հարաբերությունների որակապես նոր մակարդակ։

Սակայն անդրադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ կարևոր արձանագրումներ կային Հայաստանի արցախյան նոր քաղաքականության մասով, ու Հայաստանի վարչապետի ուղերձները հատկապես կարևորվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության համատեքստում։

Միջնորդների հրապարակային դիրքորոշումից անկախ՝ Նիկոլ Փաշինյանը երեկվա ելույթում հստակ պնդեց, որ պաշտոնական Երևանը հետամուտ է լինելու բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցությանը։ «...Ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու և արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար: Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, և այս հարցը եղել և շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկը»,- անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը թերևս առաջին անգամ հրապարակավ ձևակերպել է իր դիրքորոշման, այսպես կոչված, գաղափարաքաղաքական մոտիվները։ Նա փորձում է թավշյա հեղափոխության արժեքները կապիտալիզացնել Երևանի՝ արցախյան նոր քաղաքականության մեջ ու այդ համատեքստում է դիտարկում Արցախի վերադարձը բանակցային գործընթաց։

«...Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը... Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում»:

Այսպիսով՝ Փաշինյանը հստակ հասկացնում է, որ թավշյա հեղափոխությունը բովանդակային հարթության վրա նոր իրողություններ է ծնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում ու Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ «Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում: Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում: Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»,- Ստեփանակերտում հայտարարել է վարչապետը՝ դիվանագիտորեն հասկացնելով, որ դեմոկրատական Հայաստանի հիմնական գործընկերը ոչ թե Ալիևի ավտորիտար իշխանությունն է, այլ Ադրբեջանի հասարակությունը։ Սա միանգամայն նոր բովանդակություն է հաղորդում «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» գաղափարին, որը չի կարելի դիտել միայն հակամարտության հետևանքների վերացման համատեքստում։

Ստեփանակերտում տեղի ունեցած համատեղ նիստը միանգամայն լեգիտիմացնում է Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը կարգավորման գործընթացին, որի ժամանակ նա Հայաստանի ու Արցախի անունից պնդելու է բանակցային գործընթացում Ստեփանակերտի սուբյեկտությունը վերականգնելու պահանջը։ «Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»,- ընդդիմախոսների անհարկի շահարկումներին պատասխանել է Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը երեկ պարզորոշ հասկացրել է, որ պաշտոնական Երևանը չի պատրաստվում հետևել, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքների կաղապարային ընկալումներին ու ավելի հստակ օրակարգի պահանջ է առաջադրում. «...Համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության»։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ձևակերպել է Հայաստանի՝ արցախյան նոր քաղաքականության հիմնական թեզերը, որոնք, սակայն, պրակտիկ քաղաքականություն կարող են դառնալ ու միջազգային հանրության կողմից ընկալելի լինել միայն հետևողական դիվանագիտական ջանքերի շնորհիվ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ