Ի՞նչ ունի ԱԺ երիտասարդ պատգամավորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս տարվա փետրվարի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, որի համաձայն՝ սեփականություն հանդիսացող բնակարան և ավտոմեքենա չունի
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ջուլհակյանը հայտարարագրել է 8000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր:
Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.100.000 ՀՀ դրամ:
Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1.500.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար և 1000 եվրո
Արուսյակ Ջուլհակյանը, մինչ պատգամավոր դառնալը, 2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան։
Մի կարճ ժամանակահատված եղել է Երևանի ավագանու անդամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ