Ուսանողը չէր ուզում վճարել հանրակացարանի համար և այդ պատճառով ծախսելով 20 հազար դոլար նա կառուցեց իր տունը․ ահա թե ինչ տեսք ունի այն
ԼԱՅՖՍեփական տուն ունենալը՝ ցանկացած երիտասարդի համար մեծ խնդիր է հանդիսանում։ Երբ մեծանում ես և ժամանակն է, որ ծնողներից առանձին ապրես առաջանում է մի շատ բարդ հարցեր, քանի որ տուն գնելը կամ վարձելը մեր օրերում բավականին թանկ արժեն։ Եվ այս ամենը ավելի է բարդանում, երբ խոսքը վերաբերվում է ուսանողներին։
ԱՄՆ-ում բարձրագույն կրթությունը հիմնականում վճարովի է։ Եվ որպեսզի ուսանողները այդ գումարները կարողանան մուծեն, անհրաժեշտ են լինում վարկեր վերցնել և այլն։ Այդ ամենի հետ մեկտեղ հարկավոր է ապրել ինչ-որ տեղ և սնվել։ Շատ ուսանողներ ապրում են հանրակացարաններում։ Եվ արդյունքում այն նույնպես թանկ է լինում։
Ամերիկացի քոլեջի ուսանող Ջոուել Վեբերը ապրում է Դալլասում և սովորում Օստինի համալսարանում։ Նա ժամանակից շուտ է լուծել իր բնակվելու վայրի հարցը։ Նա ընտրել է ամենահետաքրքիր ճանապարհը և ինքն իր համար տուն կառուցել։
Այո, այո, նա ծախսելով 20․000$ կառուցել է մի տուն, որտեղ կա ցանկացած հարմարանք։ Այդ գումարն ավելի քիչ է կազմում, քան այն գումարը, որը նա պետք է տար ցանկացած վարձով տան համար՝ 5 տարվա համար։
Ամբողջական տունը կառուցելու համար տղայից պահանջվել է մեկ տարի։ Եվ երբ ամեն ինչ պատրաստ էր, Վեբերը ընդհանրապես չի զղջում իր ծախսած ժամանակի համար։ Չնայած կառուցելուց առաջ նա մտածում էր, որ ոչինչ չի ստացվելու։
Տունը կառուցված է անիվների վրա և ունի 2 հարկ։ Եվ եթե գա ժամանակը, որ տղան ստիպված լինի լքել հարազատ Դալլասը հանուն Օստինի, նա ուղղակի կարող է տեղափոխել իր տունը այնտեղ։