Խնդրում եմ ժամը 13.30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափա... ՎԻԴԵՈ
ՀՀ վարչապետը գրառում է արել ԲԼՈԳ
Հարգանքի տուրք Պոնտոսի հույների զոհերի հիշատակին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան-Սևան ճանապարհին «Opel»-ը բախվել է արգելապատնեշին. վարո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 21.Մայիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր

Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լիտվայի Սեյմի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար տիկին Ռասա Յուկնևիչինեին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին:

website by Sargssyan