Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ադր­բե­ջա­նի մեծ վա­խը՝ հիմն­ված առ­կա իրո­ղու­թյուն­նե­րի, պատ­մա­կան կոնկ­րետ նա­խա­դե­պե­րի և օրի­նա­չա­փու­թյուն­նե­րի վրա

ПОЛИТИКА

Բաքվից խիստ կանխատեսելի պատասխան է հնչել Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի ելույթին։ Հարևան երկրում սովոր են միջնորդների հայտարարություններին կամ Հայաստանից հնչող ելույթներին տալ սելեկտիվ գնահատականներ՝ խեղաթյուրելով փաստերը:

«Եթե Հայաստանն անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ և մասնակցությունը համատեղ նիստին: «Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայքը»,- հավելել է ԱԳՆ խոսնակը:

Հայաստանի վարչապետի ելույթին քաջածանոթ յուրաքանչյուր բանական մարդ կարող է փաստել, որ Բաքուն խեղաթյուրում է փաստերը. թերևս բավարար է նշել այն հանգամանքը, որ Ստեփանակերտում տեղի է ունեցել ոչ թե Հայաստանի ԱԽ, այլ՝ հայկական երկու պետությունների ԱԽ-ների համատեղ նիստ, ինչն առավել անհեթեթ է դարձնում Աբդուլաևայի՝ առանց այն էլ անհեթեթ այն պնդումը, թե «Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»։ Ավելին՝ Ստեփանակերտում երեկ տեղի ունեցած նիստը միտված էր հենց Արցախի սուբյեկտության մեծացմանը, ու ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա դրվեցին հայկական երկու պետությունների հարաբերությունները։

Սակայն տուրք չտանք ադրբեջանական օֆիցիոզ քարոզչությանը ու փորձենք հասկանալ այն իրական մոտիվները, որոնք խորքային մտահոգություններ են ծնել Բաքվում։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը երեկ ներկայացրել է նոր տեսլական, որը պետք է դրվի կարգավորման գործընթացի հիմքում։ Նա ասել է, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է։ Այլ խոսքով՝ Երևանը փորձում է թավշյա հեղափոխության արդյունքները կապիտալիզացնել կարգավորման գործընթացում, ինչը միանգամայն նոր ստատուս-քվո կարող է ստեղծել ԼՂ խնդրի շուրջ։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, փորձում է իրար հակադրել ժողովրդավարական Հայաստանի ու ավտորիտար Ադրբեջանի մոդելները՝ ակնարկելով, որ մրցունակ համակարգը չի կարող պարտվել մաշված դեսպոտիզմին։

Հենց այս հանգամանքն է, որ վախ է հարուցում Ալիևի իշխանության մոտ, որովհետև Ադրբեջանի ավտորիտար առաջնորդի շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք վերլուծելու կարողություն ունեն՝ հիմնված պատմական կոնկրետ նախադեպերի, օրինաչափությունների վրա։

Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը, մեծ հաշվով, հետևանք էր հենց նրա, որ 90-ականների սկզբի Հայաստանը համարվում էր տարածաշրջանի ժողովրդավարության կղզին ու շատ ավելի կենսունակ էր, քան՝ սովետական ավանդույթներից չձերբազատված Ադրբեջանը։ Թերևս դա էր պատճառը, որ 90-ականներին հայկական կողմի հաղթանակը պատերազմում, ըստ էության, լեգիտիմացվեց միջազգային հանրության կողմից։

Իրավիճակը փոքր-ինչ փոխվեց, երբ Հայաստանում որոշակի նահանջ ապրեց ժողովրդավարությունը: Հասկանալի է՝ ոչ այնքան, որ կարելի լիներ գոնե մի փոքր համեմատություն կատարել ժողովրդավարության հետ ընդհանրապես աղերսներ չունեցող Ադրբեջանի հետ, այդուամենայնիվ, այս դաշտում խնդիրներ կային: Սակայն թավշյա հեղափոխությունը դարձյալ արձանագրեց քաղաքակրթական ահռելի տարբերությունը համաշխարհային համատեքստին ներդաշնակ շարժվող Հայաստանի ու անցյալի սարդոստայնում խարխափող ավտորիտար Ադրբեջանի միջև։ Բաքվում, ոչ առանց հիմքի, վախենում են, որ կարող է կրկնվել 90-ականների նախադեպը՝ եթե ոչ պատերազմի դաշտում, ապա կարգավորման գործընթացում, ինչը կարող է անշրջելի դարձնել ոչ միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, այլ նաև արձանագրել Հայաստանի կարևոր դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության համակարգում։

Մյուս կողմից՝ Ալիևի շրջապատում գիտակցում են, որ հայկական հեղափոխության հետևանքներն իրենց զգացնել կարող են տալ Ադրբեջանում, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում բաց տեքստով հասկացրեց, որ խաղաղության գործընթացին խոչընդոտում է ոչ թե հարևան երկրի ժողովուրդը, այլ նրա իրավունքների ու ազատությունների հաշվին իր իշխանությունն ամրապնդած իշխող կլանը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Скрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении