Արևելյան Ղուտայում գտնվել է ահաբեկիչների կողմից թողնված թունել՝ մաքսանենգության համար գողացված բազմաթիվ հնագիտական գտածոներով
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական հատուկ ծառայությունների աշխատակիցները մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից թողնված հսկա թունել, որտեղ պահվել են հնագիտական բազմաթիվ կարևոր գտածոներ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Թաքստոցը գտել են Արևելյան Ղուտայի Զամալկե քաղաքում, տարածքի ազատագրումից հետո ահաբեկիչները լքել են քաղաքը՝ հետևում թողնելով նաև մաքսանենգության նպատակով գողացված պատմական արվեստի նմուշներ, դրանց թվում են հնագույն քանդակներ:
Հիշեցնենք, որ 2018-ի գարնանը սիրիական բանակը հայտարարեց Արևելյան Ղուտայի տարածքն ամբողջությամբ իրենց ենթակայության տակ վերցնելու մասին:
Մինչ օրս սիրիացի զինվորականները շարունակում են այստեղ գտնել ահաբեկիչների թողած բազմաթիվ թունելներ, որոնք հիմնականում լի են տարբեր զինատեսակներով: Թունելների մի մասը հատուկ գործողությունների շրջանակներում ոչնչացվում է: