ԱՄՆ Պետդեպն ստուգումներ է իրականացնում «Ազատությունում» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արթուր Դավթյանի փոխարեն՝ Գևորգ Կոստանյա՞նը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի անշարժ և շարժական գույքը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­մա­տի­րու­թյուն­նե­րի պայ­քա­րը կրծող­նե­րի դեմ ար­դյունք... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Կենտրոնական ավտոկայարանի» նախկին տնօրենը 6,65 մլն դրամի նյութական վնաս է հասցրել ընկերությանը. Ոստիկանություն Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վիեննա Մոսկվայում հոր դաժան սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի նախնական խափանման միջոցը երկարաձգվել է ևս 3 ամսով ՀՀ վարչապետի ընտանիքի նոր լուսանկարը «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագիրը՝ ևս մեկ քայլ հայ և մալթացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման ճանապարհին Դատախազների այցից հետո նախնական կալանքի տակ գտնվող Կարեն Հովհաննիսյանը դադարեցրել է 44 օր տևած հացադուլը Վրաստանում կալանել են երկու քրեական հեղինակության Անտեսանելի ռազմական տեխնիկա. իրո՞ք տեսնել հնարավոր չէ ԱՄՆ Պետդեպն ստուգումներ է իրականացնում «Ազատությունում» Վարչապետի համբերության բաժակը լցվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել. Shamshyan.com Արթուր Դավթյանի փոխարեն՝ Գևորգ Կոստանյա՞նը

Ծեծկռտուք և վիճաբանություն Երևանի կենտրոնում. 2 տղամարդ և 3 կին տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկին դանակահարել են

Մարտի 13-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցների խաչմերուկից մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 2 տղամարդ և 3 կին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 01.00-ին, Սարյան փողոցի 35 հասցեում գործող խաղասրահի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձանց կողմից մետաղյա խողովակներով ծեծի ենթարկելու հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են անհայտ անձանց ինքնությունը. 2001 թ. ծնված Վանուշ Կ.-ն և 2002 թ. ծնված Արմեն Կ.-ն ժամը 16.20-ին Մաշտոցի պողոտայի թիվ 14 հասցեի մոտից բերման են ենթարկվել և տվել խոստովանական բացատրություններ, որ նշված վիճաբանության ժամանակ Վանուշ Կ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է հիվանդանոց տեղափոխված տղամարդկանցից մեկին, իսկ մյուս տղամարդուն և 3 կանանց ծեծի է ենթարկել Արմեն Կ.-ն:

Վանուշ Կ.-ն և Արմեն Կ.-ն ձերբակալվել են:

Կատարվում է նախաքննություն:

website by Sargssyan