Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Տնտեսության զարգացման ծրագիր ես դեռ չեմ տեսել, որպեսզի ասեմ՝ իրենք լա՞վ են աշխատում, թե՞ վատ»

ИНТЕРВЬЮ

Վերջին շրջանում ականատես ենք լինում մի շարք բողոքի ակցիաների: Իհարկե, ոչ ոք չի ժխտում այն, որ օրենքը պետք է գերակայի բոլոր դեպքերում, բայց, միգուցե, խնդիրը հասարակություն-իշխանություն կապի, ինչպես նաև մարդկանց լսելու մեջ է: Ի դեպ, այս ֆոնին ուշագրավ է, որ մի շարք դեպքերում կառավարությունը կայացնում է որոշումներ, հրապարակում է նախագծեր, դրանք քննադատվում են, բողոքի ալիք է բարձրանում, հետո իշխանությունը հետ է քաշվում այդ որոշումներից: Թեմայի շուրջ զրուցել ենք սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ: 

«Նորմալ, երկկողմանի գործընթաց է, և հասարակությունն ինչ-որ կերպ փորձում է ազդել որոշումների վրա: Որևիցե բարդ բան այստեղ չկա: Իհարկե, այնպիսի իրավիճակ է, որին մենք սովոր չենք, քանի որ կառավարության որոշումների վրա այս տարիների ընթացքում չենք կարողացել ազդել, բայց հիմա մարդիկ առաջ են քաշում գաղափարներ, փորձում են իրենց խնդիրները լուծել: Հասարակությունն այս կամ այն կերպ արձագանքում է, իսկ արձագանքի հետևանքով որոշումը փոփոխվում է: Սա նորմալ, դեմոկրատական գործընթաց է, որը չպետք է ոչ ոքի զարմացնի»,-ասաց Կ. Սարգսյանը:

Իսկ դիտարկմանը, թե կա տպավորություն, որ հասարակություն-իշխանություն կապը, այնուամենայնիվ, հետզհետե խզվում է, սոցիոլոգը նկատեց. «Ես դեռ նախկինում եմ ասել՝ խնդիրն այն է, որ 35-36-ից բարձր տոկոսներ հավաքող կուսակցությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնում, իսկ 80 տոկոսանոց վարկանիշ գոյություն չունի: Այն, որ կապը խզվում է, ևս նորմալ գործընթաց է: Այդ ընթացքում իշխանության եկած քաղաքական ուժի վարկանիշն իջնում է, ինչը ևս նորմալ է, որովհետև տարբեր խավերի, տարբեր ցանկությունների, տարբեր սպասելիքներով համախմբված մարդիկ են ձայն տվել: Իհարկե, կառավարությունը փորձելու է ամեն ինչ անել, որ պահի վարկանիշը, որովհետև իրենք առանց այդ վարկանիշի գոյություն չեն ունենա, բայց, ամեն դեպքում, նորմալ է, որ 80 տոկոս ձայն տված զանգվածի մեջ ինչ-որ տարատեսակ մտորումներ են առաջանում»:

Սոցիոլոգի համար զարմանալի են այն մարդկանց կարծիքները, որոնք ասում են, թե կառավարությունը միայն բյուջեն լցնելու մասին է մտածում, և հայտարարում են, որ այս իշխանության ձեռքերով կրկնվում են նույն քայլերը, ինչ նախորդների ժամանակ:

«Ինձ այդ մարդիկ զարմացրել և զարմացնում են միշտ: Այսինքն, եթե դու ընտրում ես կառավարություն, կառավարությունը ի՞նչ պետք է անի, բա պետք է բյուջե լցնի: Ուղղակի այստեղ ձրիակերների, «բառադիների» մի զանգված կա, որոնք, օրինակ, ասում են՝ դե եկեք մեր բոլոր վարկերը, տուգանքները ներեք, մենք ինչ ուզենք՝ անենք, դուք էլ մի կերպ երկիր պահեք: Այստեղ խնդիրը կառավարությունը չէ, խնդիրը սովետից մնացած ձրիակերների, անպատասխանատու մարդկանց մտածողության մեջ է: Եթե մարդը չի ուզում հարկ մուծի, կամ ուզում է վարկ վերցնի ու վարկը չվերադարձնի, կամ ինչ-որ կերպ այդ վարկը փակվի, ինչո՞ւ պետք է կառավարությունն իր ցանկությունը կատարի: Այնպես չէ, որ մեծ լավություն է արել կառավարությանը ու ձայն է տվել, ինքը լավություն կաներ, եթե գնար, կրթություն ստանար ու սովորեր՝ ոնց պետք է վարկը փակի կամ վարկ չվերցնի, կամ չգնա ու այդ վարկը բուքմեյքերներում տանուլ տա: Քաղաքացին այն մարդն է, ով կարող է պահանջել միայն այն պարագայում, երբ ինքը իր մասով իր պարտականությունները կատարել է, հարկերը մուծում է, կարմիր լույսի տակով են քշում, վարկը վերցնում, վերադարձնում է, չի կարողանում՝ չի վերցնում և այլն: Երբ այսպիսի քաղաքացի կունենանք, այնուհետ այդ քաղաքացիների պահանջը կառավարությունը կարող է քննարկել»,-նշեց նա:

Դիտարկմանը՝ ստացվում է՝ կրկին հասարակությո՞ւնն է մեղավոր, սոցիոլոգը արձագանքեց՝ հասարակությունը մեղավոր չէ, ոչ ոք չի մեղադրում: «Մեծ հաշվով՝ չվճարված հարկերի դիմաց բյուջեի առջև պահանջներ են ներկայացնում, այստեղ է խնդիրը: Տաքսու վարորդը հարկ չի տալիս, բայց իր պահանջը չի կարող դիտարկվել նույն մակարդակի վրա, ինչպես, օրինակ՝ թոշակառուինը: Եթե միայնակ մայր կա, իր խնդիրն առաջնայինը պետք է լուծվի, հետո նոր մեքենա բերողների: Կա սոցիալական պատասխանատվություն և կան սոցիալապես անապահով խմբեր, որոնց պետք է պահել ուշադրության կենտրոնում: Եթե տաքսու վարորդների չմուծած հարկերի պատճառով այդ խմբերի հարցերը լուծելու համար մենք նորմալ կյանք չենք կարողանում ապահովել, ապա այն տաքսու վարորդը, որը գալիս ու ասում է՝ իմ տուգանքները ներեք, ամենավատ մարդն է»,-ասաց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է վերոնշյալ քայլերից առաջ տնտեսական զարգացում ապահովելու անհրաժեշտությանը, Կ. Սարգսյանը նշեց, որ տնտեսական զարգացումը ապահովում են օրենքների փոփոխությամբ. «Հիմա կառավարությունն իր գործով զբաղվա՞ծ է՝ դժվարանում եմ ասել: Տնտեսության զարգացման ծրագիր ես դեռ չեմ տեսել, որպեսզի ասեմ՝ իրենք լա՞վ են աշխատում, թե՞ վատ: Իրենք իրենց կյանքով են ապրում, դեռևս զարգացման ծրագիր չկա: Ո՛չ այն ժամանակ կար, ո՛չ հիմա, և կասկածելի է, որ կլինի, որովհետև այն բարդ գործընթաց է: Իսկ ծրագրի բացակայությունը բերում է նրան, որ եթե գիտես վերջնական նպատակդ, բայց չգիտես՝ ո՞նց հասնես, առհասարակ կարող ես չհասնել: Չգիտեմ՝ ո՞ւր ենք գնում, ինչի՞ համար: Խնդիրը հենց սա է, կոնկրետ ծրագիր գոյություն չունի: Կառավարությունում չկա մի մարմին, որ բոլորի ցանկությունները կհավաքի և կասի՝ այս ճանապարհով ենք գնում: Բավականին լուրջ աշխատանք է պետք, կառավարության խնդիրը հենց դա է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»