Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նում տնտե­սա­գի­տու­թյան կա­նոն­նե­րում է՞լ են կար... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը խնդրում ներել իր դեմ մահափորձ իր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Մոուրինյո․ Ցավոք, Մեսին ու Ռոնալդուն հավերժ չեն Թեհրանի օդանավակայանում 100 ուղևորով ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի պահին Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին 27-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Նաիրա Հարույթունյան «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20.000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր Երևանի պատվիրակությունը տրանսպորտի ռեֆորմի հարցով մեկնել է Չեխիա Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց երիտասարդ տղա է տեղափոխվել. shamshyan.com Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջանում տեղադրված արագաչափ սարքը Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար. ՔԿ Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում. եվրոն աննշան էժանացել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

«Մարզպետը չի կարող ցանկացած պահի մարդ ուղարկել, որպեսզի տեսնի, թե այնտեղ ինչ են անում»

Հայաստանի հանրային կառավարման համակարգը բաղկացած է երկու կարևոր կառավարման մարմիններից: Դրանցից մեկը պետական կառավարումն է, մյուսը՝ տեղական ինքնակառավարումը: Օրենքով այս երկու համակարգերն իրարից անկախ են, մեկը մյուսին փոխլրացնող, դրանցից ոչ մեկը մյուսին չի ենթարկվում, «Փաստի» հետ զրույցում մեկնաբանելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը՝ ասաց «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանը: 

«Այս երկու կառույցներից ոչ մեկը մյուսի վերադասը չէ: Եվ դա է պատճառը, որ ՀՀ ՏԻՄ օրենքը լիարժեք համապատասխանում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ՀՀ Սահմանադրության դրույթներին: Ի դեպ, խարտիայում կա ևս մեկ դրույթ, որում ասվում է, որ համայնքային լիազորությունները պետք է լինեն ամբողջական և բացառիկ: Սա պահանջ է, որը վեր է մեր օրենքներից: Այն բառացիորեն նշանակում է, որ չեն կարող այնպիսի լիազորություններ լինել, որոնք, որպես պետական կառավարման մարմին, և՛ մարզպետարանին վերապահված լինեն, և՛ տեղական ինքնակառավարման մարմնին: Հետևաբար, եթե նրանք ունեն տարբեր լիազորություններ, տարբեր գործառույթներ ու նպատակներ, ապա հասկանալի չէ, թե ո՞ր դեպքում կարող է լարվածություն առաջանալ համայնքապետարանների և մարզպետարանների միջև»,- ասում է Վ. Մովսիսիյանը:

Ինչ վերաբերում է գոյություն ունեցող վարչական վերահսկողության մեխանիզմին, ապա դա միայն իրավական վերահսկողությանն է վերաբերում: Դրանից հստակ երևում է, որ, օրինակ, մարզպետարաններն իրավունք չունեն ասելու և անգամ մտածելու, որ իրենք համայնքների վերադաս մարմիններն են և ինչ ասեն, համայնքների ղեկավարները պարտավոր են այդպես էլ անել:

«Համայնքն ինքնակառավարվող մարմին է, որն իր գործառույթներն օրենքի շրջանակներում իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունած որոշումների համապատասխան: Եվ դա տարածվում է բոլոր գործընթացների՝ աճուրդների, գնումների, աշխատակազմի նշանակման, ֆինանսական միջոցները ծախսելու, սեփականության օտարման կամ ձեռք բերելու և այլ գործառույթների վրա: Այսինքն, բոլոր գործողությունները համայնքն իրականացնում է ինքնուրույն և օրենքով նախատեսված կարգով»,- ասաց Վ. Մովսիսյանը: 

Ինչ վերաբերում է մարզպետարանների գործառույթներին, ապա դրանք ևս հստակ են՝ ծառայությունների մատուցում և վարչական վերահսկողություն համայնքների նկատմամբ:

Ու եթե ծառայությունների մատուցման մեջ մտնում է համայնքի բնակիչների առողջապահական, կրթական, սոցիալական ապահովության հարցերի կարգավորումը, ապա վարչական վերահսկողություն ասվածը, կարծես թե, հասարակության կողմից այնքան էլ լավ չի ընկալվում և վերածվում է վերադասստորադաս հարաբերությունների:

«Շատերը պատկերացնում են, որ վարչական վերահսկողությունն այն է, որ կարող են գնալ, մտնել ՏԻՄ-ի գործառույթների մեջ, և ինչ իրենք ասեն, այդպես պետք է լինի: Մինչդեռ այդպես չէ: Մարզպետարանները կարող են միայն վարչական վերահսկողություն իրականացնել, որը նոր օրենով ձևակերպված է որպես պետական լիազորությունների նկատմամբ իրավական վերահսկողություն: Այսինքն, մարզպետարանը կարող է նայել, թե համայնքն իր գործառույթները կատարելիս արդյո՞ք որևէ օրենք չի խախտել, արդյո՞ք գործողություններն իրավաչափ են, օրենքով նախատեսված քայլերի հաջորդականությա՞մբ են իրականացվում, թե՞ ոչ: Օրինակ, մարզպետարանը կարող է հետևել, թե արդյո՞ք հողն օտարելուց առաջ դրա կատեգորիան որոշված եղել էր, թե՞ ոչ, հատակագծով նման բան նախատեսվա՞ծ էր, թե՞ ոչ, մրցույթի հայտարարություն տրվե՞լ էր, թե՞ ոչ, ավագանին որոշե՞լ է արդյոք, որ տվյալ հողակտորն աճուրդի դրվի, պահպանվե՞լ են արդյոք աճուրդի ընթացակարգերը, թե՞ ոչ: Բայց մարզպետարանը չի կարող որոշել, թե համայնքում ինչը պետք է վաճառվի, ինչը՝ ոչ: Ու եթե նման մոտեցում կա, ապա դա ուղղակի ծիծաղելի է»,ասաց Վ. Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է իրավական վերահսկողությանը, ապա համայնքն իր հերթին պետք է հրապարակի այն բոլոր գործառույթները, որոնք իրականացնում է: Բացի այդ, նախատեսված ժամկետներում բոլոր որոշումների մեկ օրինակը պետք է ուղարկի մարզպետարաններին: Իսկ եթե ուղարկված փաստաթղթերը չեն բավարարում մարզպետարաններին, ապա պետական լիազոր մարմնի համաձայնությամբ կազմվում է համայնքների վարչական վերահսկողություն իրականացնելու ժամանակացույց, որը հաստատվում է յուրաքանչյուր տարվա սկզբին: «Այդ ցանկի մեջ մտնում են այն համայնքները, որտեղ տվյալ տարվա ընթացքում պետք է իրավական վերահսկողություն իրականացվի: Այսինքն, եթե ուզում են մարդ ուղարկել և տվյալ համայնքում ստուգում իրականացնել, ապա այդ համայնքի անունը պետք է տարեսկզբին համապատասխան լիազոր մարմնի՝ նախարարության կողմից հաստատված ցանկում ներառված լինի: Այսինքն, այնպես չէ, որ ցանկացած պահի մարզպետը կարող է մարդ ուղարկել այս կամ այն համայնք, որպեսզի տեսնի, թե տվյալ համայնքում ինչ են անում: Սա է օրենքը, և ինչքան էլ բնակիչները բողոքեն, կա օրենք, որը գերակա է, իսկ վարչական գործողություններ իրականացնելու ժամանակ պետք է օրենքի տառը պահպանվի»,- ասաց Վ. Մովսիսյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

website by Sargssyan