Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Պետք է այնպես անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ապահով»

ИНТЕРВЬЮ

Գազավորված ըմպելիքների, ծխախոտի, վիսկիի և այլ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնելու շարժառիթները տարբեր կարող են լինել, բայց շատ դեպքերում այն չի կարող էական ազդեցություն ունենալ սպառման ծավալների վրա, համոզված է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ու եթե համեմատենք բրենդային կամ տեղական արտադրության գազավորված և շաքար պարունակող ըմպելիքները, ապա բնական է, որ տեղական ընկերությունները կարող են ավելի շատ վնասներ կրել: 

«Խոսքը նոր աշխատատեղեր բացելուն, վերազինվելուն է վերաբերում: Բայց չեմ կարծում, որ ակցիզային դրույքաչափի բարձրացման պատճառով սպառման ծավալները շատ պակասեն, քանի որ եթե մարդիկ սովոր են նման ընպելիքներից օգտվել, միևնույն է, կշարունակեն գնել. 5 հատի փոխարեն՝ 3 հատ կգնեն և չեն նայի, որ 50 դրամ թանկացել է: Ինչ վերաբերում է տնտեսվարողներին, ապա այն ճնշում կառաջացնի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա, քանի որ եթե արտադրամասն ընդլայնելու կամ ապրանքի որակն ավելի բարձրացնելու խնդիր ունեին, ապա այս դեպքում առայժմ նման քայլերի չեն գնա: Դրան զուգահեռ՝ մյուս կողմից հարկավոր է նաև ուսումնասիրել, թե ընդհանրապես ինչ որակի արտադրանք է շուկա հանվում և որքանո՞վ է այն վնասակար առողջության համար: Այսինքն, հարցը միայն ակցիզային հարկերը բարձրացնելով չէ, հարկավոր է ապրանքների որակական հատկանիշները ևս ուսումնասիրել և այդ մասին մարդկանց իրազեկել: Եվ դրանից հետո, թող մարդիկ մտածեն, թե որ ապրանքից են ցանկանում օգտվել, որից՝ ոչ»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Խոսելով մեծ աղմուկ բարձրացրած վիսկիի ակցիզային հարկը 7000 դրամով բարձրացնելու մասին՝ կազմակերպության ղեկավարը նշեց, որ դա այն ապրանքը չէ, որը շուկայում մեծ սպառում ունի: Ուստի այդ ապրանքատեսակի ակցիզային հարկը բարձրացնելը նույնպես չի կարող մեծ ազդեցություն ունենալ սպառման ծավալների վրա:

«Էժանագին վիսկիի սպառումն, անշուշտ, կնվազի, սակայն 100-150 հազար դրամանոց վիսկիի սպառումն, իմ կարծիքով, կմնա նույնը, քանի որ այն սպառողները, ովքեր պատրաստ են այդքան գումար վճարել, ուշադրություն չեն դարձնի այն 7000 դրամով թանկացե՞լ է, թե՞ ոչ: Դա այն խմիչքը չէ, որն ամեն օր կամ հաճախակի է օգտագործվում մեր սպառողների կողմից: Մեզ մոտ ավելի շատ սպառվում են ավանդական համարվող խմիչքները՝ գինին, օղին, կոնյակը: Ուստի չեմ կարծում, որ ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելը մեծ օգուտ կբերի բյուջեին»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Խոսելով հակածխախոտային պայքարի շրջանակներում ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման մասին՝ կազմակերպության ղեկավարը նշեց, որ պետք է ոչ միայն դրույքաչափերը բարձրացնել, այլ բոլոր ուղղություններով հավասարապես համալիր պայքար մղել:

«Պարզ է, որ կառավարությունն առաջին հերթին պետք է բնակչության առողջության մասին մտածի, բայց պետք է նաև այնպես անել, որ և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ապահով: Իմ կարծիքով, պետք չէ միանգամից արգելել, որ սրճարաններում ու ռեստորաններում ծխելն արգելվի, այլ հարկավոր է ինչ-որ տեղ ավելի վատ պայմաններ հատկացնել նրանց համար, որպեսզի մարդիկ ինքնակամ սկսեն հրաժարվել նման վայրերում ժամանակ անցկացնելուց: Այսինքն, պայքարը պետք է համալիր մղել, մի կողմից բացատրական աշխատանքներ իրականացնել, մյուս կողմից խրախուսել չծխողներին, ինչպես շատ երկրներում են վարվում: Կան երկրներ, որտեղ չծխողներին ավելի շատ են վարձատրում, քան ծխողներին, կամ բուհական հաստատություններում չծխողներին ավելի բարձր կրթաթոշակ են տրամադրում, քան ծխողներին: Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ այդ խնդիրը պետք է լուծվի միայն տուգանքներով և հարկերը բարձրացնելով: Ամեն ինչ պետք է համաչափ իրականացվի, որպեսզի բոլորը՝ և՛ հասարակությունը, և՛ արտադրողը, և՛ ներկրողը չտուժեն: Ամենաճիշտ ուղին, այնուամենայնիվ, իմ կարծիքով, բացատրական աշխատանքների ճիշտ կազմակերպումն է, և այն ոչ թե պետք է հատվածային բնույթ կրի, այլ լինի երկարատև և շարունակական, որպեսզի հնարավոր լինի առանց տույժ-տուգանքային մահակներ օգտագործելու ավելի շատ դրական արդյունք արձանագրվել»,ասաց Կ. Չիլինգարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ