Ոչ պրոֆեսիոնալ մոտեցում տեղեկատվական-քարոզչական դաշտում
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախյան խնդրի կարգավորման գործընթացներում իշխանությունները, կարծես թե, որոշակի խնդիրների առջև են կանգնել տեղեկատվական-քարոզչական դաշտում: Այս հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանից բացի հանրությանը ոչ ոք մեսիջներ չի ուղղում ընդհանրապես գործընթացի և մասնավորաբար վարչապետի հայտնած տեսակետների վերաբերյալ: «Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարությունում ներքին քննարկում է տեղի ունեցել, որտեղ ԱԳ նախարարությունը դժգոհել է խորհրդարանական մեծամասնությունից, քանի որ տեղեկատվական դաշտում Արցախյան «ճակատի» մասով ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Փաստացի ստացվել է մի վիճակ, որ խորհրդարանական մեծամասնությունն իր մասնակցությունը չի ցուցաբերում այս հարցում, քանի որ թեմային տիրապետողներ գրեթե չկան, գերակշռում է սիրողականությունը: ԱԳՆ-ի դժգոհությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք ուղղակի չեն հասցնում քարոզչական դաշտում «փակել» Արցախի հարցում իշխանության դիրքորոշումները, այդ իսկ պատճառով ՀՀԿ-ականների, դաշնակցականների և այլ ուժերի առաջ քաշած մոտեցումներն ու հնչեցրած տեսակետները դաշտում մնում են գերակա: