Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նում տնտե­սա­գի­տու­թյան կա­նոն­նե­րում է՞լ են կար... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ինչո՞ւ է Վիտալի Բալասանյանը խնդրում ներել իր դեմ մահափորձ իր... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Արտոնյալները՝ իշխանությունների լռության և անտարբերության ֆոնին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Մադրիդյան սկզբունքների» գործընթացի ստա՞րտ, թե՞ ֆալստարտ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 20.Մարտ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքապետարանը մետրոյի նոր կայարան ունենալու հետ կապված երկու հետաքրքիր առաջարկ է ստացել Պարզվել է Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը Մոուրինյո․ Ցավոք, Մեսին ու Ռոնալդուն հավերժ չեն Թեհրանի օդանավակայանում 100 ուղևորով ինքնաթիռը բռնկվել է վայրէջքի պահին Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին 27-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Նաիրա Հարույթունյան «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց 20.000 դրամ կաշառք են պահանջել. հարուցվել է քրեական գործ Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր Երևանի պատվիրակությունը տրանսպորտի ռեֆորմի հարցով մեկնել է Չեխիա Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը Սրտի մասում ստացած դանակի մի քանի հարվածներից «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց երիտասարդ տղա է տեղափոխվել. shamshyan.com Գրավոր ու խոսուն փաստեր Արցախի՝ բանակցային պրոցեսից դուրս մնալու մասով Մարտի 25-ից գործարկվելու է Դիլիջանում տեղադրված արագաչափ սարքը Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար. ՔԿ Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ Դոլարի փոխարժեքի անկումը չի դադարում. եվրոն աննշան էժանացել է

Ինչո՞ւ են ակտիվացել մարզպետները

«Փաստ» թերթն արդեն անդրադարձել է ՏԻՄ ոլորտում տիրող իրավիճակին, թե ինչպես են մարզպետներն ամեն կերպ փորձում իրենց դիրքերն ամրապնդել համայնքային «դաշտում» և վերահսկողություն սահմանել հատկապես ֆինանսական հարցերում: Թերթի տեղեկություններով՝ մարզպետներն այս հարցում հստակ ուղղորդում ունեն «վերին» իշխանություններից. նրանց վրա «պլան» է դրված, որ, մինչև կառավարության գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, համայնքների բոլոր «ըմբոստ» ղեկավարների առումով այնպիսի միջոցներ ձեռնարկեն, որ կա՛մ հրաժարական ներկայացնեն, կա՛մ «հավատարմության երդում» տան: 

Խնդրի վերաբերյալ, ըստ տեղեկությունների, անցած շաբաթ եղել է փակ քննարկում և հանձնարարվել է գործընթացն արագացնել: Հավանաբար դա է պատճառը նաև, որ վերջին օրերին մարզպետներից մի քանիսն ակնհայտ, բաց տեքստով թիրախային քննադատում են առանձին համայնքապետների՝ այս կերպ փորձելով «շեֆության» աչքին առավել գործուն ու նվիրյալ երևալ: Մի քանի մարզպետներ տարբեր առիթներով դժգոհել և կեղծ լուրեր են տարածել, որ մի քանի «չարաճճի» ՏԻՄ ղեկավարներ տապալել են ներդրումային ծրագրեր, որպեսզի մարզում տնտեսական ակտիվության ցուցանիշները նվազեն: Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ մարզպետներից մեկն իր հարցազրույցներից մեկում էժանագին քարոզչական հնարքների է դիմում՝ խոսելով մարզում սպասվող մի քանի միլիարդի հասնող ներդրումների մասին, որոնց, սակայն, կառավարությունը դեռևս հավանություն չի տվել: Սա նշանակում է, որ այս պոպուլիստական քայլով մարզային ղեկավարները հերթական «դամոկլ յան սուրն են կախում» կառավարության գլխին՝ նորից անիմաստ հարվածի տակ դնելով կառավարության, հատկապես վարչապետի վարկանիշը:

 

website by Sargssyan