Գյումրիի մասնակի փլուզված շենքում փրկարարներն ապամոնտաժել են երեսպատման կախված սալիկները. ԱԻՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 15-ին՝ ժամը 11:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Անտառավան 3-րդ թաղամասի թիվ 26 շենքի 2-րդ մուտքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի (սեփականատեր՝ Մ. Մ.) փակ պատշգամբի պատը՝ մասամբ (մոտ 0.5 քմ). կա հետագա փլուզման վտանգ: Ապամոնտաժման աշխատանքների համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Շենքն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան, ներկայումս շենքում բնակվում է մոտ 10 ընտանիք: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետին, Գյումրու քաղաքապետարանի ԱԻ գծով գլխավոր մասնագետին, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետին ու քաղաքի բնակտնտեսության և համատիրության համակարգման բաժնի պետի տեղակալին:
Փրկարարները քաղաքապետարանի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի (ավտոաշտարակ) օգնությամբ ապամոնտաժել են երեսապատման կախված քարերը (մոտ 6 քմ) և սահմանազատել շենքի վտանգավոր հատվածը: Տուժածներ չկան: