ԶՈւ ԳՇ պետն այցելել է ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին
ОБЩЕСТВОԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին:
Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին տեղի էր ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք էր ստացել:
Պատահարի պատճառ էր հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել էր հոսպիտալ, վիրահատվել էր: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: