«Բիլայնը» մրցակցությանը դժվարությամբ է դիմանում
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» թերթի տեղեկություններով՝ հայաստանյան «Բիլայն» ընկերությունում գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն: Ժամանակին ՀՀ հեռահաղորդակցության դաշտի մոնոպոլ «գիգանտը» հայտնվել է լուրջ խնդրի առաջ, քանի որ առկա է լուրջ մրցակցություն, և այս կազմակերպությունն ունի սպառման հետ կապված խնդիրներ: Շուկայի ճկունության արդյունքում «Բիլայնում» լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել, քանզի և՛ ինտերնետի, և՛ շարժական կապի առումով օպերատորն ուղղակի «չի ձգում»՝ ստանալով բազմաթիվ դժգոհություններ: Օրերս էլ զանգերն էին «իրար խառնվել»: Մասնավորաբար, մարդիկ բողոքում էին, որ զանգեր են ստանում իրենց ծանոթ համարներից, բայց, երբ պատասխանում են, լրիվ այլ անձ է լինում զանգահարողը: «Բիլայնից» հաստատել էին, որ իրենց մոտ եղել է այդպիսի խնդիր: Արդյունքում, թերթի տեղեկություններով, ընկերության աշխատակազմին կենտրոնական գրասենյակից հստակ ցուցումներ են տվել և պարտադրել՝ մեկ ամսվա ընթացքում վաճառել գոնե մեկ «գոլդ» համար, ինչպես նաև մտածել ամենատարբեր «ակցիաներ» և փաթեթների անվան տակ համարներ իրացնել: