Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նը կվերց­նի գնդա­կը և հար­ձակ­ման կանց­նի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

regnum.ru-ն «Երևանի և Երուսաղեմի մերձեցման ֆոնին ուժերի հարաբերակցությունը Կովկասում. հայ-իսրայելական գոլֆստրիմը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Իսրայելում դեսպանություն կբացի: Չմտածեք վատը, իրականում դիվանագիտական հարաբերություններ կան երկու երկրների միջև երկար տարիներ: Սակայն դրանք այնքան դանդաղ էին զարգանում, որ դիվանագետների անընդհատ ներկայության կարիք չի եղել: Երկար ժամանակ Իսրայելը Թբիլիսիի դեսպանատունն օգտագործել է Երևանի հետ ուղղակի շփումների համար, իսկ հայկական կողմն առանց դրա էլ է յոլա գնացել: Այնուհետև Իսրայելը հետևեց Հայաստանի օրինակին և առանց գործընկերոջ տարածքում դիվանագետների ներկայության դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի անցավ: Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ներկա շրջանակի ընդլայնման որոշումը կարելի է համարել բեկում` հրեա-հայկական սագայում: Բացի Իսրայելում դեսպանի և հյուպատոսի մշտական ներկայությունից, ակնկալվում է անգամ Երուսաղեմում հայկական մշակութային կենտրոնի բացում: Իսրայելից պետք է ակնկալել փոխադարձ քայլեր, որպեսզի Հայաստանում ևս հաստատվի դիվանագիտական ներկայություն: Այս իրադարձությունը աշխույժ հետաքրքրություն է առաջ բերել նրանց մոտ, ովքեր քաղաքական գործընթացներում տեսնում են ոչ միայն խաղ աշխարհի ուժային կենտրոնների և իշխանությունների միջև, այլ նաև գաղափարների և մշակութային ժառանգության դրսևորումների հռչակում: Այս դեպքում խոսքը երկու փաստացի հնագույն ժողովուրդների մասին է: Երկուսն էլ մեր օրերում պահպանել են հիշողությունը ժամանակին ունեցած իրենց մեծ կայսրությունների մասին: Սակայն ինչպես հրեաները, այնպես էլ հայերը կորցրել են իրենց անկախությունը հարյուրամյակներով: Եվ երբ խոսում ենք երկու պետությունների միջև ջերմացման մասին, ապա հիշում ենք նաև ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայկական սփյուռքի փոխհարաբերությունները հրեաների հետ: Այսինքն, այդ դեսպանատունը ավելին կլինի, քան միայն դեսպանատուն: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Իսրայելի արտգործնախարարությունը բազմաթիվ փորձեր է կատարել Երևանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար: Սակայն այդ ջանքերը փոխադարձ ոգևորությամբ չեն ընդունվել: Դրանք ամենադժվարին տարիներն էին Հայաստանի համար, պատերազմի և շրջափակման տարիները, երբ Իրանի հետ համագործակցությունը կենսական նշանակություն ուներ ապրանքների տարանցման համար: Այդպիսով, աստիճանաբար առաջացավ անբնական վիճակ՝ Իսրայելը ստեղծեց առևտրային և ռազմավարական համագործակցություն Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանը` Իրանի հետ: Այս զույգերի ձևավորման գրոտեսկային կողմը հասկանալի է դառնում այն ժամանակ, եթե լսել ես իրանական այաթոլլաներից, որ Իսրայելի հետ ոչ մի շփում հնարավոր չէ, քանի որ Երուսաղեմը նախկին մուսուլմանական տարածք է: Միևնույն ժամանակ Թեհրանում տեղյակ չեն, որ որոշ շիա մուսուլմանական տարածքներ Հայաստանի ձեռքում են: Տարիների ընթացքում իսրայելա-ադրբեջանական առևտուրը հասավ միլիարդների, Իսրայելը վաճառեց զենք, իսկ Ադրբեջանը՝ նավթ: Որոշ արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, երկու երկրների միջև կա նաև ռազմավարական համագործակցություն, որը թույլ է տալիս Մոսսադին աշխատել Իրանի ուղղությամբ: Ամերիկացիները նմանատիպ բաներ անում են Հայաստանի տարածքից, որտեղ նրանց դեսպանատունը առանձնանում է ընդլայնված կադրային կազմով: Միևնույն ժամանակ, Երուսաղեմի և Բաքվի միջև քաղաքական փոխհամաձայնություն չկա: Ադրբեջանը միշտ արաբական երկրների և Իրանի հետ միասին ՄԱԿ-ում քվեարկում է Իսրայելի դեմ: Ավելին, Բաքուն հրաժարվում է դեսպանություն բացել Իսրայելում, քանի դեռ Իսրայելը չի ճանաչել Պաղեստին պետությունը (սա նույնն է, որ Իսրայելը Բաքվում իր դեսպանատան չբացելը պատճառաբանի Արցախի հայերի, թալիշների ու քրդերի ինքնավարություն ձևավորելու պահանջով): Ադրբեջանի կողմից իսրայելական սպառազինության ձեռքբերման փաստը ծայրահեղ դժգոհություն է առաջացնում Հայաստանում: Հետաքրքիր է, որ դժգոհության զգացումը այնտեղ արթնանում է Իսրայելի, այլ ոչ թե Ռուսաստանի նկատմամբ, որը երեք անգամ ավելի շատ զենք է վաճառում Ադրբեջանին: Երուսաղեմում նշում են, որ պատրաստ են Հայաստանին էլ վաճառել նույն սպառազինությունը: Սա իրականում երկու երկրների միջև տարաձայնությունների միակ պատճառը չէ: Բայց ներկայումս զգացվում է գոլֆստրիմի հոսքի ջերմությունը: Հայաստանի փոխարտգործնախարարի և Իսրայելում այդ երկրի դեսպան Արմեն Սմբատյանի՝ վերջերս Երուսաղեմ կատարած այցը հաջող է ընթացել՝ ճշտվել են Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի՝ Երուսաղեմ կատարելիք այցի ժամկետները: Նշենք, որ պատահական չէ Սմբատյանի նշանակումը դեսպանի պաշտոնում: Այս մարդն ունի զգալի փորձ և լայն կապեր համարյա բոլոր մայրցամաքներում: Նրան Երևանում ճանաչում են որպես կոնսերվատորիայի ռեկտոր, մշակույթի նախարար և Ռուսաստանում Հայաստանի դեսպան: Հայ-իսրայելական փոխգործակցության սկիզբը ցույց է տալիս տարածաշրջանում ուժերի հավասարակշռության հնարավոր շեղում Հայաստանի օգտին: Իրանի ազդեցության ակնհայտ թուլացումը ևս նպաստում է Երուսաղեմի և Երևանի մերձեցմանը, որպես վերացված խոչընդոտ: Երկու կողմերի բարի կամքի դրսևորմամբ, Իսրայելը կարող է օգնել Հայաստանին բարձր տեխնոլոգիաների աշխարհում իր համապատասխան տեղը զբաղեցնելու համար, որը բնական է հայկական բարձր ինտելեկտի համար: Հնարավոր է համագործակցություն գյուղատնտեսության և բժշկության ոլորտներում: Ռազմական ոլորտը ևս ակնհայտ հետաքրքրություն ունի: Այնուամենայնիվ, Հայաստանի օրվա հիմնական պահանջը կարող է լինել Իսրայելի ժողովրդագրական փորձը : Իր անկախ գոյության 71 տարիների ընթացքում Իսրայելի հրեական բնակչությունը գրեթե տասնմեկ անգամ աճել է: Հայաստանը 28 տարվա անկախության ընթացքում կորցրել է բնակչության կեսը: Ազգային վերածննդի և սփյուռքի հետ աշխատելու այս փորձը կարող է Հայաստանի համար ավելի կարևոր գործոն լինել, քան անվտանգության և հետախուզական կառույցների փոխգործակցությունը: Իսրայելի հետքերով գնալով՝ Հայաստանը կվերցնի գնդակը և հարձակման կանցնի: Հաղթելու առավել մեծ կամքով:

Կամո Խաչիկյան

«Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Ռուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար Հրաշալի օր է. ապրիլի 23-ի աստղագուշակ Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասինՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ուրեմն Բաքուն էլ ՀՀ-ի անկլավն ա, եթե Տավուշում անկլավ կա․ քոչվորին մի մետր չենք տալու․ դերասանուհի (տեսանյութ) ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է՝ Տավուշում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ Կրեմլում հայտնել են՝ ինչու են խաղաղապահները հեռացել Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հստակ հղում չի տալիս Ալմա–Աթայի կոնկրետ թվականի քարտեզին Փոխվարչապետը երաշխավորում է՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Մհեր Գրիգորյանի գրասենյակ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը խորապես ուսումնասիրում է Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ ուղղված բռնությունները Կենդանակերպի նշաններ, ովքեր երջանկություն և հաջողություն կունենան 2024 թվականի ապրիլի վերջին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի ՍարգսյանՈսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում․ փոխվարչապետի գրասենյակ Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան