ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» ցնծությունը Նոր նախադեպ է, երբ ՌԴ–ն փոխանցում է, Հայաստանը՝ մերժում. ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի. իջևանցիների բողոքը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 60.88 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Որդին ծեծելով սպանել է 95–ամյա հորը Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ Արդեն 22 քաղաքացի են բերման ենթարկվել. Վալերի Օսիպյան Իջևանի դեպքերը հանրությանը ներարկված կեղծ գաղափարների հետևանքն է Կողոպուտի համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ռուսական РБК-ին

Թուր­քե­րը ոգև­ո­րու­թյամբ են այ­ցե­լում Փա­րա­ջա­նո­վի ցու­ցա­հան­դես

eurasianet.org-ը «Թուրքերը հոծ զանգվածներով են այցելում հայ ռեժիսորի՝ Ստամբուլում բացված առաջին ցուցահանդեսին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի առաջատար թանգարաններից մեկը՝ Պերայի թանգարանը, անցած տարվա դեկտեմբերից կազմակերպել է հանգուցյալ մեծ կինեմատոգրաֆիստ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների մասշտաբային ցուցադրությունը: Հայ ռեժիսոր Փարաջանովի ստեղծագործությունների ցուցադրությունը բացահայտում է ինչպես առկա պրոբլեմները, այնպես էլ մշակութային փոխանակության նշանակությունը անգամ փակ սահմանների դեպքում: Ներկայումս ցուցադրություն այցելել է արվեստի ավելի քան 45 000 սիրահար: Ցուցադրության ներկայացված 76 ստեղծագործությունները՝ ռեժիսորի կոլաժները, կոստյումները, նկարները և լուսանկարները, Ստամբուլ են բերվել Երևանի Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանից: Այս ամենը իրականացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Այնուամենայնիվ, այդ հարաբերությունները առկա են նկարիչների, գործարարների և հասարակական այլ խմբերի միջև: Պերայի թանգարանը ծանոթացնում է Թուրքիային 20-րդ դարի խոշորագույն կինեմատոգրաֆիստ Փարաջանովի հետ, ցուցադրությունը նվիրված է նրա ծննդյան 95-ամյակին:

Կամո Խաչիկյան

website by Sargssyan