ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒԼԻՍԻ)․ Մե­ղադ­րանք է առա­ջադր­վել ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակակոռուպցիոն պայքարի ար­դյունք­նե­րը դեռ շատ սիմ­վո­լիկ են ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Որքանո՞վ են ավելացել փոխնախարարի դրամական միջոցները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Պետք է կարգավորել ՀԷԿ-երի գործունեությունը, հա­կա­ռակ դեպ­ք... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 19.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտի» ցնծությունը Նոր նախադեպ է, երբ ՌԴ–ն փոխանցում է, Հայաստանը՝ մերժում. ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Երեխուն ցերեկը քնացնում եմ, որ մի անգամ պակաս հաց ուտի. իջևանցիների բողոքը 7 ոստիկանի ծառայությունից ազատելու առաջարկով կարգապահական հանձնաժողովը դիմել է Վալերի Օսիպյանին Արա լեռան մոտ երկու մոտոցիկլետավար իջել են ձորը եւ չեն կարողացել դուրս գալ․ ահազանգ ԱԻՆ-ին Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 60.88 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Որդին ծեծելով սպանել է 95–ամյա հորը Ողբերգական վրաերթ Երեւանում․ մահացել է 13-ամյա աղջիկ․ մի քանի երիտասարդ փորձել են հաշվեհարդար տեսնել վարորդի հետ Արդեն 22 քաղաքացի են բերման ենթարկվել. Վալերի Օսիպյան Իջևանի դեպքերը հանրությանը ներարկված կեղծ գաղափարների հետևանքն է Կողոպուտի համար հետախուզվող Վրաստանի քաղաքացին հայտնաբերվեց սահմանային անցակետում Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, հարցազրույց է տվել ռուսական РБК-ին

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Նամակը, որը վերաբերում է իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող դատապարտյալներին ներում շնորհելուն, ներկայացնում ենք ստորև. 

«Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ. 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի): Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին: Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը: Հարգանքով՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»:

website by Sargssyan