Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հա­յաս­տա­նում հնա­րա­վո՞ր է «դե­ղին բաճ­կոն­նե­րի» շար­ժում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ քննադատության է ենթարկել «դեղին անթև բաճկոնների» շարժման մասնակիցներին՝ անցած շաբաթ օրը Փարիզում տեղի ունեցած անկարգությունների համար։ Twitter-ի իր պաշտոնական էջում Ֆրանսիայի ղեկավարը մեղադրել է շարժման անդամներին հանրապետությունը կործանելու մտադրության համար։ Մակրոնի գնահատականը թեև խիստ, սակայն, մեծ հաշվով, օբյեկտիվ է. հայտնի շարժման առաջնորդները վաղուց կոնկրետ օրակարգ առաջ չենք քաշում, ու նրանց գործողությունները գնալով նմանվում են անարխիստների վարքագծին։ Մյուս կողմից՝ Մակրոնի նախագահությունը համաշխարհային պոպուլիստական թրենդի հետևանք է, ու դժվար չէր կանխատեսել, որ եթե նա Ֆրանսիայում չկարողանա արագ իրականացնել բաեփոխումներ, երկրում կարող է առաջանալ համակարգային վակուում՝ դրանից բխող կառավարման ճգնաժամով։

Այս անհրաժեշտ նախաբանից հետո տեղափոխվենք Հայաստան, որտեղ բանը դեռևս չի հասել զանգվածային անկարգությունների կամ անհնազանդությունների, սակայն գրեթե ամեն օր մենք տեսնում ենք, որ երկրում փակվում են հանրապետական կամ տեղական նշանակության ճանապարհներ, շրջափակվում են տեղական իշխանության շենքեր, կառավարության շենքի մոտ անպակաս են բողոքավոր փոքր խմբերը։ Օրինակ՝ ոչ աշխատանքային կիրակի օրը Արագածոտնի մարզի Ապարանի շրջանի Արագած գյուղի բնակիչները փակել էին Երևան-Վանաձոր միջպետական մայրուղին։ Պատճառը ՀԷԿ-ի աշխատանքն է, որը վնասում է գյուղի հողերին։ 

Փողոց փակելու մշակույթը դեռ աշխատում է, ու մի քանի հարյուր քաղաքացիներ կարող են օրակարգ թելադրել, որովհետև հեղափոխությունից հետո տակավին չի ձևավորվել արդյունավետ համակարգ՝ որոշումներ կայացնելու ունակությամբ։ Մյուս կողմից՝ եթե կառավարությունը դեռ չի կարողանում կայացնել արդյունավետ որոշումներ, չի կարող լեգիտիմացված համարել բողոքավորների հանդեպ հարկադրանքի մեթոդների կիրառումը. ի վերջո՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն իշխանության են եկել պայքարի հենց նման մեթոդներով՝ տասնյակ հազարավոր մարդկանց խոստանալով բազում խնդիրների արագ, հաճախ՝ պարզունակ լուծումներ։

Բնության մեջ պարզունակ լուծումներ չեն լինում, սակայն մեր հասարակության մոտ չեն գործում գնահատման օբյեկտիվ չափանիշները, ինչի հետևանքով Երևանի ավագանու ու խորհրդարանական ընտրություններում գործեց հեղափոխական էյֆորիան՝ իր բոլոր դրսևորումներով ու հետևանքներով։

Հիմա տեղի է ունենում հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիա, ու եթե հասարակության զգալի մասի աչքերում հեղափոխությունը սուբյեկտիվորեն ձախողվի, այսինքն՝ մարդիկ իրենց կյանքում շոշափելի չհամարեն դրա արդյունքների կապիտալիզացիան, ապա համակարգային վակուումն ու սոցիալական ընդվզման ավելի մասշտաբային դրսևորումները կդառնան անխուսափելի։

Իհարկե, կոռեկտ չէ խոսել «դեղին բաճկոնների» շարժման հայկական անալոգիայի մասին, սակայն եթե Նիկոլ Փաշինյանին չհաջողվի ստեղծել արդյունավետ համակարգ, ապա սոցիալական հուզումները դառնալու են անխուսափելի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Շրջված ծառ, տանիքի պոկված թիթեղ, Երևանում քամին վնասներ է հասցրել Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ Հրաշալի օր է. ապրիլի 20-ի աստղագուշակԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Հանդիպում ես մարդու, ով նույնպես հոգնել է խաղից… Անահիտ Սիմոնյանը նոր սիրելի՞ ունի Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Մոսկվացու սպանության համար կասկածվող ադրբեջանցուն և նրա երկու եղբայրներին տարել են Մոսկվա Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում մարզպետի հետ Կուրսկի շրջանում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների վտանգի մասին«Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻ՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Սուրբ Աթոռի պետական քարտուղարության ընդհանուր հարցերով փոխանորդինԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասըԼարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան «Ալ Ֆաթեհը» հաղթել է «Ալ Ռաեդին»․ Սելարայանը՝ գոլի հեղինակ Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (տեսանյութ) Բաքվի վարչախումբը ցնծում է իր համար անսպասելի հաջողություների շղթայիցԿլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է» Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (տեսանյութ) Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն ԱզիզյանԼարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցել ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններԲայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումից Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովԱդրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտուՎանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են