Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Խա­չիկ Չա­լի­կյան. «Չէր կա­րե­լի սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան հզոր ազ­դակ­ներն այդ­պես վատ­նել»

Մեր հյուրն է ռեժիսոր, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը, որի հետ զրույցում խոսել ենք ներհայաստանյան խնդիրների, ձևավորված մթնոլորտի ու այն առողջացնելու երաշխիքների մասին:

Մեծ ու դատարկ տարածությունը լցնելու խորհուրդը

Այսօր ես խիստ մտահոգված եմ, որովհետև մենք բոլորս ենք պատասխանատու հեղափոխության արժեքների և դրանց իրականացման համար: Մեր պահանջները շատ մեծ էին, և, դա բնական է՝ այլ կերպ չէր էլ կարող լինել: Մեզ տվել են տիեզերական բարդ խնդիր, որը նոր արժեհամակարգի կայացումն է: Պետք էր փորձել այսօրվա համաշխարհային ճգնաժամից դուրս գալու եզրերը գտնել, ճեղքում ապահովելու օրինակ դառնալ, և չէր կարելի, իրենց բնորոշած, սիրո և համերաշխության հզոր ազդակներն այդպես վատնել: Այսօր ինձ մի քիչ մտահոգում է նաև այն, որ քննադատելով՝ ակամայից հայտնվում ենք այն սև գույնի աշխարհում, որը գոյություն ունի, բայց խնդիրն այն է, որ այդ մտահոգություններն իսկապես գալիս են պատասխանատվությունից. այսօր մեր միակ երաշխիքը այդ իշխանությանը թիկունք կանգնելն է, որ մեծ ու դատարկ տարածությունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տաթյունը լցվի: Այսօր այդ մեծ ու դատարկ տացեև իշխանությունը չունի: Չարությունն ամեն օր շատանում է թե՛ էլեկտրոնային դաշտում և թե՛ կյանքում: Ինձ համար նաև շատ հուսահատեցնող է, որ հեղափոխությամբ ոգեշնչված մարդիկ կամաց-կամաց օտարանում են, բայց դա չի կարելի թույլ տալ: Մեզ պետք է հզոր լիցք կրող գաղափար: Ես համաձայն եմ՝ թող շատ բաներ քանդեն, բայց եթե փոխարենը շատ ավելի հզոր իմպուլսներ, գաղափարներ չեն տալիս, քանդելը գործ չի կարող դառնալ:

Մենք մանրացել, նպատակային դաշտում ամլացել ենք

Չարությանը ոչ թե պետք է ճնշել, հակադրվել, այլ, ի վերջո, իրականություն դարձնել այն լուսավոր ու գաղափարակիր արժեքները, որոնք մարդկանց կոգևորեն, որովհետև այդ ոգևորության լիցքը տանուլ տալ չի կարելի: Ինձ ամենից շատ մտահոգում է այն, որ այդ գերխնդրի դաշտում մենք մանրացել ենք ու լուծում ենք առօրյա խնդիրները: Գաղափարական, փիլիսոփայական, ոգեղեն ու նպատակային դաշտում մենք ամլացել ենք: Առանց զոհաբերության, առանց հայրենիքի հանդեպ սիրո, որևէ ծրագիր չի կարող գործել: Ինձ պետք չեն այն մարդիկ, որոնց պետք է լավ վարձատրենք, որ երկրի համար աշխատեն: Ո՛չ այդ մարդիկ են պետք, ո՛չ էլ իրենց ստեղծած երկիրը: 

Բովանդակության և ձևի խնդիրը, տանուլ չտալու իրավունքը…

Ես կողմ եմ, թող փակեն այն նախարարությունը, ՊՈԱԿ-ներն ու թատրոնները, որոնք չեն գործել, բայց փոխարենը շատ ավելի հզոր համակարգ պետք է ձևավորե՞լ, թե՞ ոչ: 

Հեղափոխությունը նախ հոգևոր զարթոնք էր, և մենք դա տանուլ տալու իրավունք չունենք: Եթե տանուլ տանք, ապա նույն դատարկ ու մեծ տարածքները ատելությամբ ու չարությամբ կլցվեն: Որպես քաղաքացի՝ չեմ տեսնում, թե ի՞նչ երկիր ենք կայացնում և ի՞նչ երկրի համար եմ ես իմ մասնագիտական դաշտում որևէ խնդիր լուծել, իսկ այսօր մենք, մեծ հաշվով, բոլոր մասնագիտական շերտերում երկիր կայացնելու խնդիր ունենք:

Առհասարակ, բովանդակության և ձևի խնդիր կա: Եթե գիտենք, թե բովանդակային առումով ինչ ենք անում, ձևն էլ համարժեք ու գեղեցիկ կլինի: Բայց շատ դեպքերում դրսևորման ձևերն էլ գեղեցիկ չեն, ինչը հուշում է այն մասին, որ գաղափարը լիարժեք չէ: Օրինակը Օպերայի սրճարաններն են: Շատ լավ են անում, իհարկե, պետք է ավելին անեն, բայց քանի որ այդ ամենի մեջ արժեքային համակարգն ընդհանրական չէ, այն մասնակի է ընկալվում: Դա նաև ձևի առումով է տգեղ ընկալվում: Առհասարակ, գաղափարը նաև իր իրականացման ֆորմատներով է ճշգրիտ արտահայտվում: Նախատեսվող հարկային օրենսդրության օրինակը բերեմ: Շատ տնտեսվարողների մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ ամենն իրենց դեմ է արվում: Մեծ հաշվով, քանի դեռ բոլորի մոտ չկա այն ընկալումը, որ ամեն մի օրը գեղեցիկ հեղափոխություն պետք է արվի, որն ավելի մեծ՝ ոգեղեն գերխնդրի լուծման պետք է բերի, ամեն ինչ իր հետ նաև հակադարձ թշնամական վերաբերմունք է բերելու:

Գլխում հաղթահարելու անհրաժեշտությունը

Արվեստն իր մեջ սիրո ավելցուկ կրող մարդկանց արարած ոգեղեն տարածքն է, որը, ի վերջո, սիրո լիցքերով պետք է վարակի նաև հասարակությանը: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ սիրո լիցքերը կրեն նաև իշխանության ներկայացուցիչները: Եթե վարչապետն ասում է՝ աղքատությունը պետք է գլխում հաղթահարել, ապա առաջին հերթին իշխանավորներն իրենց գլխում պետք է հաղթահարեն մեծ, հզոր երկիր և արժեհամակարգ կառուցելու իրենց առաքելությունը: Այսինքն, պետք է սկսել բոլորից: Չարությունը, աղետն ու արժեհամակարգն առաջանում են այն դատարկ տարածքներում, որտեղից վտարված է սերը: Մեզ, ի վերջո, պետք է երկիրը, հայրենիքը և հեղափոխության արժեքները սիրող թե՛ մտավորական, թե՛ իշխանավոր: Այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ