10 000 դոլար, 10 000 եվրո՝ նախագահի օգնականի հայտարարագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նորանշանակ օգնական Սաթենիկ Աբգարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Աբգարյանը հայտարարագրել է երկու բնակարան: Անշարժ գույք հայտարարագրված չէ: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 4000000 ՀՀ դրամ և 2000000 ՀՀ դրամ:
Ս. Աբգարյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 ԱՄՆ դոլար և 10 000 եվրո:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 5 166 627 ՀՀ դրամ:
ված եկամտի շուրջ 4 843 950 ՀՀ դրամն էլ գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր):
Սաթենիկ Աբգարյանը ՀՀ նախագահի օգնականի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ