Իսրայելը Հայաստանի միջոցով ցանկանում է պատուհան բացել դեպի ԵԱՏՄ. քաղաքագետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայտնի հրեա քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսքինը, մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունները, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հանդեպ Իսրայելի քաղաքականության վրա:
«Վրաստանը պետք է բարի կամք դրսևորի հետխորհրդային տարածքին ինտեգրվելու հարցում՝ վնաս չհասցնելով Արևմուտքի հետ կապերին, ինչպես նաև հետևի Իսրայելի օրինակին: Իսրայելը, ինչպես գիտեք, բավականին սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ բանակցություններ է վարում ԵԱՏՄ-ին անդամագրվելու համար:
Իսրայելն այժմ գնում է Հայաստանի հետ բաց դիվանագիտական հարաբերությունների, որպեսզի ևս մեկ պատուհան բացի դեպի ԵԱՏՄ: Ինչո՞ւ Վրաստանը չի կարող նման դիրքորոշում ունենալ», - ասել է Էսքինը Sputnik գործակալության վրացական ծառայությանը տված հարցազրույցում:
Իսրայելցի փորձագետը հավելել է, որ աշխարհում եղել են օրինակներ, թե ինչպես են տարածքային հակամարտություններ ունեցող երկրները նաև դիվանագիտական հարաբերություններ ունեցել: