Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Հնդկաստանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով տասնյակ մարդիկ մնացել են փլատակների տակ, կա 1 զոհ․ լրատվամիջոցներ

Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կարնատակա նահանգի Դհարվադ քաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, ենթադրվում է, որ փլատակների տակ մնացել է մոտ 90 մարդ, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ականատեսները հաղորդել են, որ փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ շենքի առաջին ու երկրորդ հարկերում գտնվել է մոտ 150 մարդ։ Այդ հարկերում տեղակայված է եղել մոտ 60 խանութ։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ կա 1 զոհ և 6 տուժած։ Իրավապահ մարմիններն իրենց հերթին հայտնում են, որ փլատակների տակ կարող է մնացած լինել 40 մարդ։ Տեղում աշխատում է շտապօգնության 10 մեքենա:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

website by Sargssyan