Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գերատեսչությունը չի խրախուսում և չի էլ մերժում դրամահավաքը. ինչպե՞ս են երեխաները սնվում դպրոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի հիմնական դպրոցներից մեկի տարրական դասարանի աշակերտների ծնողները «Փաստի» հետ զրույցում չթաքցրեցին, որ երեխաները դպրոցում տաք սնունդ ծրագրով սնվելու համար գումար են հավաքում: Ծնողները ո՛չ գումարի չափից, ո՛չ էլ այդ երևույթից չէին բողոքում: Փոխարենը նշում էին, որ իրենք ավելի հանգիստ են, որ բոլոր երեխաները նույն սնունդն են ուտում և որևէ մեկը դասի ժամանակ սոված մնալու խնդրի առջև չի կանգնում: 

«Մենք գումար հավաքելուց չենք բողոքում: Ամսական ընդամենը 500 դրամ ենք հավաքում, բայց փոխարենը երեխաները դպրոցում նորմալ սնվում են: Մենք չենք լսել, որ որևէ մեկը բողոքի այս ծրագրից: Ընդհակառակը՝ խիղճներս հանգիստ է, որ երեխաները դպրոցում սոված չեն մնում»,- ասաց ծնողներից մեկը:

Օրերս նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էր անդրադարձել այս ծրագրերին և նշել էր, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կամաց-կամաց փոխանցվում է ՀՀ կառավարությանը: 

«Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի և Շիրակի մարզերում: Վերջինն ընդգրկվել է 2018 թվականին: Այս տարի կներառվի նաև Արագածոտնի մարզը: Մինչև 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում»,- ասել էր Ա. Հարությունյանը:

Ներկայում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակում է դպրոցական սնունդ ապահովել այն 5 մարզում, որոնք դեռ չեն մտել պետական ծրագրի մեջ: Նախարարը թեև նշել էր, որ ծրագրի իրականացման ընթացքում կան նաև խնդիրներ ու բարդություններ, որոնք պետք է հաղթահարվեն, սակայն այն հաջողվածներից կարելի է համարել: Թերությունը տեղում սննդի կազմակերպմանը, սննդի մատակարարմանը, ծնողական համայնքների ներգրավմանն է վերաբերում: Թե ինչքան ժամանակ կպահանջվի դրանք վերացնելու համար, դժվար է ասել, բայց որ ծրագիրը պետք է համապատասխան մարմինների կողմից պատշաճ վերահսկողության ենթարկվի՝ միանշանակ է:

Նշենք, որ ՄԱԿ-ի ծրագրով 7 անուն սննդամթերք է տրամադրվում դպրոցներին: Այդ թվում՝ ալ յուր, ընդեղեն, ձեթ և այլն, սակայն, պարզվում է, որ միայն այդ մթերքով հնարավոր չէ սնունդ պատրաստել երեխաների համար: Դրա համար է տեղերում որոշակի գումար հավաքվում, ինչը չհերքեցին նաև նախարարությունում: 

«ՄԱԿ-ի ծրագրի դեպքում ծնողների որոշմամբ կարող են որոշակի գումար հավաքել, բայց դա պետք է լինի ոչ թե դպրոցի տնօրինության, այլ ծնողական համայնքի որոշմամբ: Իսկ այն մարզերում, որտեղ ծրագիրն իրականացվում է պետական ծրագրի շրջանակներում, տարրական դպրոցի յուրաքանչյուր աշակերտի հաշվով տրվում է օրական 140 դրամ: Այդ գումարով տեղում սննդով ապահովելու հարցը կազմակերպվում է: Այս դեպքում էլ թեև փոքր դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը քիչ է, կարող է լրացուցիչ գումար հավաքելու անհրաժեշտություն առաջանալ, սակայն կառավարությունը նման մոտեցումը չի խրախուսում»,- «Փաստի» հետ զրույցում նշեց ԿԳՆ զարգացման ծրագրերի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: 

Ռ. Ստեփանյանը նշեց նաև, որ դպրոցներին տրամադրվող գումարը ծախսվում է ուղեցույցների համապատասխան: Ուստի, դպրոցները պարտավոր են այդ կանոններով շարժվել: «Ծրագրի վերահսկողությունն իրականացվում է վերադաս մարմնի կողմից: Բացի այդ, ճաշացանկերը պետք է հրապարակվեն դպրոցի տեսանելի վայրում: Սննդամթերքի որակը հսկում են համապատասխան պետական մարմինները: Հաշվետվությունները տրամադրվում են վերադաս մարմիններին՝ մարզին ենթարկվելու պարագայում մարզպետարանին, կրթության նախարարության դեպքում՝ նախարարությանը»,- ասաց Ռ. Ստեփանյանը: 

168 օր x 140 դրամ x աշակերտների քանակը: Այս բանաձևով կարելի է հաշվել, թե, օրինակ, Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի, Շիրակի և Արագածոտնի մարզերի դպրոցների տարրական դասարանների աշակերտներին տաք սննով ապահովելու համար մեկ ուսումնական տարվա համար ինչքան գումար է տրամադրվում: 

Ծրագրի մասին այլ տեղեկություններ ստանալու համար «Փաստը», պատահականության սկզբունքով, զանգահարեց և զրուցեց նաև մի քանի մարզային դպրոցների տնօրենների հետ: Արագածոտնի մարզի Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շրջանակներում 2019-ի հունվարի 15-ից է դպրոցը կառավարությունից գումար ստանում: 

«Յուրաքանչյուր երեխայի համար օրական տրվում է 120 դրամ, որը բավարարում է սնունդ պատրաստելու համար: Ե՛վ երեխաները, և՛ ծնողները շատ գոհ են: Ճաշարանում նաև ծնողական հերթապահություն է կազմակերպվում: Դպրոցում առաջարկությունների անկյուն ունենք, բայց այդ զամբյուղում հավաքվում են միայն շնորհակալությունները, որևէ առաջարկություն չի լինում»,- ասաց Մ. Շատոյանը:

Նա նաև նշեց, որ հատկացված գումարով 20 տեսակ սնունդ են գնում: Այսինքն, այն ամենն, ինչ անհրաժեշտ է երեխաների առողջության համար: Այս դպրոցում մինչև 4-րդ դասարանի 109 երեխա է օգտվում ծրագրից, իսկ լրացուցիչ գումար իրենց դպրոցի ծնողները չեն հավաքում:

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի դպրոցի տնօրեն Գրիշա Գաբրիել յանն էլ «Փաստի» հետ զրույցում նշեց, որ երեխաներին տաք սննդով ապահովելու համար մեկ աշակերտի հաշվով 140 դրամ են ստանում, որից 20 դրամը տրամադրվում է հոսանքին և խոհարարին վճարելու համար, իսկ 120 դրամը ծախսվում է տաք սնունդ պատրաստելու համար: 

«Դպրոցական սննդի կազմակերպման ձեռնարկով ենք առաջնորդվում, որտեղ գրված է, թե ինչ կարելի է պատրաստել, ինչ՝ չի կարելի: Մեր դպրոցում լրացուցիչ գումար չեն հավաքում: ՄԱԿ-ի ծրագրով այն ժամանակ դպրոցին տրամադրեցին ջրատաքացուցիչ, սառնարան, էլեկտրական վառարան, էլեկտրական կշեռք, իսկ սպասք, նման պարագաներ և գազօջախ գնեցինք ծնողների կողմից մի փոքր գումար հավաքելով: Բոլորն էլ գոհ են ծրագրից, և ես կասեի, որ դրա շնորհիվ ձմռան ամիսներին դպրոցից բացակայելու դեպքերը բավականին նվազել են»,ասաց Գ. Գաբրիելյանը:

 

Արմավիրի մարզի Ամասիա համայնքի դպրոցի տնօրեն Գոհար Ներսիսյանն այդքան էլ գոհ չէր մեր զանգից: Սկզբում փորձեց մեր լիազորությունները ճշտել, հետո բացատրեցինք, որ պատշաճ ներկայացել ենք ու ներկայացրել, թե ինչ թեմայի մասին ենք ուզում իր կարծիքը լսել: Բայց նա կրկին փորձում էր հասկանալ, թե ինչքանո՞վ է զանգը հավաստի, ինչների՞ս է պետք, թե աշակերտների սնունդն ինչպես են կազմակերպում, ո՞ր ծրագրով և այլն, բայց հետո մի քանի հարցի պատասխանեց:

 

«Այդ ծրագրից 57 երեխա է օգտվում, բայց մենք գումար չենք ստանում, ապրանքն ենք ստանում, քանի որ մերը ՄԱԿ-ի պարենի ծրագիրն է: Ստանում ենք ոլոռ, բրինձ, հնդկաձավար, մակարոնեղեն և ձեթ, մեզ բավարարում է»,- ասաց Գ. Ներսիսյանը:

Հարցին, թե ծնողները լրացուցիչ գումար հավաքո՞ւմ են նորմալ և լիարժեք սնունդ պատրաստելու համար, դպրոցի տնօրենն ասաց, որ ծնողները և՛ հավաքում են, և՛ իրենք էլ տնօրինում են այդ գումարները:

«Այդ գումարով գազ են առնում, կաղամբ, կարտոֆիլ ու գազար են առնում, որպեսզի ջրալի ճաշեր էլ տան: Օրինակ, այս ամիս առաջին դասարանցիների ծնողները հավաքել են 500 դրամ, իսկ երկրորդ, երրորդներինը՝ 800 դրամ: Մթերքը եփելու համար գազ է պետք, որը առնում ենք, երեխաների համար աղցան ենք պատրաստում, ջրալի ճաշ եփելու համար կարտոֆիլ ենք առնում»,- ասաց Գ. Ներսիսյանը: 

Անկեղծ ասած, այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչո՞ւ էր այդքան դժկամությամբ նա պատասխանում մեր հարցերին, մինչդեռ մյուս դպրոցների տնօրեններն անգամ շնորհակալություն հայտնեցին, որ հետաքրքրվում ենք իրենց գործերից: Այնուամենայնիվ նշենք, որ այսպիսին էր պատկերը, որը պատկան մարմիններին կօգնի հասկանալ, թե ծրագիրն ավելի լավը դարձնելու և ստվերային անցուդարձի առարկա չդարձնելու համար ինչ քայլեր է հարկավոր անել

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, խոստովանել է, թե ինչո՞ւ է հայտնի 4 գյուղերի հատվածում ականազերծման աշխատանքների հրաման տվել․ Տիգրան Աբրահամյան Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակում արեցՔրիստիի մայրիկի շքեղ նվերը նորապսաակներին Այսօր աշխատանքը կարող եք ավարտել մեկ ժամ շուտ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան երթուղու «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ. Էրդողանը սպառնացել է Հայաստանին Բացառիկ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Երեկ նորածին է մահացել Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը Ինտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Գևորգի ու Քրիստինայի շքեղ հարսանեկան տորթն ու ռոմանտիկ պարը. բացառիկ կադրեր Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Իմ բարի ու դաստիրակված աղջիկ, ուզում եմ որ առանց հետ նայելու գնաս առաջ, Վիկա Մարտիրոսյանի շնորհավորանքը՝ Նանուլի 14-ամյակին «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը․ Էրդողան Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՀա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԼարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահմանՀա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»Սիրուշոն կոչ է անում միանալ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան