Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Իշխանության ներսի «ցեցը»

ПОЛИТИКА

Ներիշխանական ինտրիգները տրամաբանական են ու օրինաչափ։ Քաղաքականությունը հենց շահերի բախում է ու առանց դրա գոյություն չունի, այլ խոսքով՝ հակասությունները, շահերի բախումը կառավարման համակարգի անբաժանելի մասնիկներն են։ Սակայն երբ ինտրիգները սկսում են էական ազդեցություն ունենալ կարևորագույն որոշումների կայացման ու պետական քաղաքականության վրա, գործ ենք ունենում մի իրավիճակի հետ, երբ դրանք էականորեն ազդում են կառավարման որակի ու արդյունավետության վրա՝ վերածվելով ներիշխանական գզվռտոցի։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը հատել է այս կամիր գիծը, ու հիմա իշխանության վերնախավում շատ դեպքերում տեղի են ունենում քաոտիկ գործընթացներ։

Հեղափոխությանը հաջորդող առաջին ամիսներին, ընդհուպ մինչև խորհրդարանական ընտրությունները, իշխանությունը կոնսոլիդացված էր առավելագույնս։ Դա ուներ օբյեկտիվ պատճառներ։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշը շատ բարձր էր, իսկ նման դեպքերում կոնսոլիդացիոն ռեսուրսը շատ արդյունավետ է աշխատում։ Սակայն Փաշինյանի կոնսոլիդացիայի ավելի մեծ աղբյուր էր, այսպես կոչված, հակահեղափոխական ռևանշի վտանգը։ Փաշինյանի բազմաշերտ թիմին միավորում էր ոչ թե ընդհանուր աժեքային համակարգը, քաղաքական պլատֆորմը կամ կառավարության ծրագիրը, նույնիսկ՝ հեղափոխության իդեալները, այլ՝ նախկիններից եկող վտանգը։

Իրավիճակը որոշակիորեն փոխվեց դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո։ Նախ՝ հեղափոխական էյֆորիան նահանջում է ու տեղի է ունենում հասարակական տրամադրությունների սեգմենտացիայի բնական գործընթաց, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է իշխանության վարկանիշի անկման, հետո՝ հակահեղափոխության ու ռեստավրացիայի վտանգը, որն իշխանության համար կոնսոլիդացիայի մերանն էր, վերացավ։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանում կատարել են պատմական փոփոխություններ, իրականացրել են հեղափոխություն, որը շրջադարձային նշանակություն ունի երկրի կյանքում։ Սա փաստ է, որն ընդունում են բոլորը, սակայն ակնհայտ է նաև, որ գործող իշխանությունը դժվար է համարել միասնական քաղաքական թիմ՝ դրանից բխող հատկանիշներով։ Հեղափոխությունը չուներ քաղաքական հարթակ ու դրա հաղթանակից հետո իշխանությունը ձևավորվեց, այսպես կոչված, սելեկտիվ սկզբունքով. պատգամավորներ, նախարարներ դարձան մարդիկ, ովքեր ընտրվեցին սուբյեկտիվ չափանիշներով՝ շատ հաճախ չունենալով պետական աշխատանքի, քաղաքական գործունեության փորձ։

Այս համատեքստում նույնիսկ անտեղի է խոսել քաղաքական միասնական ծրագրի կամ տեսլականի մասին, ու դարձյալ պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, մեղմ ասած, զարգացման փաստաթուղթ չէ ու լավագույն դեպքում կարգախոսային բնույթ ունի։

Նման իրավիճակում ներիշխանական հակասություններն անխուսափելի են, սակայն դժվար է դրանք հայեցակարգային կամ կոնցեպտուալ՝ ծրագրային համարելը։ Ավելի շուտ՝ նոր իշխանության ներսում սկսվել է պայքար ազդեցության ոլորտների համար, որովհետև հեղափոխության թիմի տարբեր սեգմենտներ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը հավերժ չէ, ու փորձում են իրենց համակարգային կշիռն ապահովել՝ կոնկրետ լծակներ, ռեսուրսներ ձեռք բերելով։

Ակնհայտ է, որ իշխանության ներսում նույնիսկ արտաքին քաղաքականության հարցերում չկա կոնսենսուս, ու եթե հակասությունները հրապարակային դրսևորում չեն ստանում, ապա դրա պատճատը ոչ թե դրանց բացակայությունն է, այլ քաղաքական համապատասխան մշակույթի բացակայությունը։

Մյուս կողմից՝ ապարատային հակասությունները, որոնք չունեն քաղաքական, գաղափարական հենք, արտահայտվում են, որովհետև Հայաստանում դրա համար կա պարարտ հող։

Օրինակ, ակնհայտ է, որ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կամ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ իրականացվող հակաքարոզչության «հումքը» իշխանության միջանցքներից եկող արտահոսքն է։ «Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ ըստ թերթի տեղեկությունների, Թորոսյանը թիրախավորվել է հենց ՀՀ իշխանությունների «դաբրոյով», քանի որ նա վերջին շրջանում, ինչպես թերթի զրուցակիցներից մեկն է ասել, բավականին «պոպուլ յարություն» էր ձեռք բերել հանրության և հատկապես առողջապահության ոլորտի աշխատողների շրջանում: Տեղեկատվական տոտալ գրոհներն ավելի սրվեցին նախանցած շաբաթ կառավարության նիստում վարչապետի հետ տեղի ունեցած «բախումից» հետո, երբ Թորոսյանը «հանդգնեց» հակադրվել կառավարության ղեկավարի մոտեցմանը և ներկայացրեց սեփական պնդումները: Ու թեև դա ներկայացվեց որպես իրական ժողովրդավարության նմուշ և դրական օրինակ, այնուամենայնիվ, թերթի տեղեկություններով, վարչապետը ծանր է տարել, որ իրեն կարող է ինչ-որ մեկը հակաճառել, այն էլ՝ իր ենթականերից մեկը: 

Արդյո՞ք ներիշխանական հակասությունները կբերեն աղմկոտ պաշտոնանկությունների, թե՞ Փաշինյանը դեռ մի որոշ ժամանակ կարող է պահել իշխանության միասնականությունը գոնե առերևույթ։ Դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից՝ վարչապետն առայժմ հակված է պահել թիմի միասնականության պատրանքը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»