ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին ն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հա... ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 20.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

Փոխառություններ, ոչ մի անշարժ և շարժական գույք. ի՞նչ է հայտարարագրել Հնդկաստանում ՀՀ դեսպանը

Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձած փոխառությունները ենթաբաժնից տեղեկանում ենք, որ 2018թ. հարկային տարվա սկզբում առկա են եղել 40 000 ԱՄՆ դոլար և 21 000 ԱՄՆ դոլար փոխառություններ: 40 000 ԱՄՆ դոլար փոխառությունից 20 000 դոլարը հարկային տարում վերադարձվել է և նշված 40 000 դոլարից տարեվերջում առկա է եղել միայն 20 հազար դոլարը:

Երկրորդ փոխառությունը՝ 21 հազար ԱՄՆ դոլարը տարեվերջում ևս առկա է եղել: Բացի նշվածներից, նա հայտարարագրել է նաև 2018թ. հարկային տարվա վերջում առկա 40 000 ԱՄՆ դոլար փոխառություն: Դեսպանի դրամական միջոցը 2018թ. սկզբում կազմել է 19 000 ԱՄՆ դոլար: Տարեվերջում այն կազմել է 17 հազար ԱՄՆ դոլար:

2018թ. Ա. Մարտիրոսյանի եկամուտը գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 31 200 ԱՄՆ դոլար: Նշենք, որ Ա. Մարտիրոսյանը 2015 թվականից Հնդկաստանում ՀՀ դեսպան է, մինչ այդ եղել է Գերմանիայում ՀՀ դեսպանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan