Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ռուս-թուրքական հարաբերություններն ու սազոնովյան «դասերը»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Ինչո՞ւ են Լավրովին Թուրքիայում համեմատել Սազոնովի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցով Թուրքիայում է, որտեղ մասնակցում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից վարվող Համատեղ ռազմավարական պլանավորման խմբի (SGSP) յոթերորդ հանդիպմանը: Հանդիպումը տեղի է ունենում ապրիլի առաջին կեսին նախատեսված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին։ Ի դեպ, սա կլինի այս տարվա ընթացքում նախագահների երրորդ հանդիպումը: Թուրքիայում և անգամ Արևմուտքում շատ փորձագետների զարմացնում է ռուս-թուրքական երկխոսության ինտենսիվությունը, սակայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները այդ ամենով լուրջ մտահոգ են: Ըստ թուրքական «Radikal» թերթի, դա շուտ չնկատվեց, բայց հիմա հասկանում ենք, որ Թուրքիան հայտնվել է արմատապես ուրիշ արտաքին քաղաքական օրակարգում և այժմ ստիպված է իր արտաքին քաղաքականության մեջ կատարել տեղաշարժեր մի այնպիսի իրավիճակում, երբ Մոսկվան արդեն հարևան է և՛ հյուսիսից, և՛ հարավից։ Իսկ դա մինչև վերջերս բոլորին անհավանական էր թվում: Ավելին, «Milli Gazete» թերթի հրապարակման համաձայն, Լավրովը Թուրքիայում սկսել է ավելի շատ հանդես գալ Ռուսաստանի կայսրության նախկին արտգործնախարար Սերգեյ Սազոնովի դերում, որը միայն վերջին պահին միացավ գաղտնի Սայկս-Պիկոյի համաձայնագրին, որը նախատեսում էր Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության մասերի բաժանում: Ինչի՞ մասին է խոսքը: Հիշեցնենք, որ այն ժամանակ Սանկտ Պետերբուրգում Օսմանյան կայսրության դեսպան Ֆահրեդդին Բեյը դիմել էր Ռուսաստանի կառավարությանը՝ քննարկելու ռուս-թուրքական դաշինքի հնարավորության հարցը: Նա Սազոնովին տեղեկացրել էր, որ Օսմանյան կայսրությունը ցանկանում է ստանալ տարածքային երաշխիքներ, ինչպես նաև ռուսների խոստումը առ այն, որ չեն աջակցելու Արևել յան Անատոլիայում պետություն ստեղծելու հայերի ձգտմանը: Արդյունքում, ռուս նախարարը չի հրաժարվել «հայկական նախագծից», բայց երաշխավորել է Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունը՝ պատերազմին նրա չեզոքության դիմաց: Իհարկե, պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են, սակայն թուրք փորձագետները իրենք են վերադառնում պատմական դեպքերին: Անդրադառնալով այս դրվագին՝ «Milliy Gazete» թերթը առաջարկում է մտքում Սիրիան դնել Արևել յան Անատոլիայի տեղը, որպեսզի հասկանանք և գնահատենք թուրքական դիվանագիտության առանձնահատկությունները Սիրիայի ճգնաժամի լույսի ներքո: Թերթի հրապարակման համաձայն, եթե Ռուսաստանը չի հետևում ԱՄՆ-ի օրինակին և չի փոխում իր դիրքորոշումը, ապա Թուրքիան հնարավորություն ունի այս մարտադաշտում օգտագործել իր հաղթաթուղթը: Իսկ որո՞նք են դրանք: Նշենք, որ ընդլայնվող ռուս-թուրքական համագործակցությունը իրականացվում է ՆԱՏՕ-ի գործընկերոջ հասցեին ուղղված կոշտ ամերիկյան քաղաքականության ֆոնի վրա: Անկարան եղել և գտնվում է ճնշման տակ, և որպեսզի խափանվի ռուսական S-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումը, ԱՄՆ-ը սպառնում է հրաժարվել առաջադեմ տեխնոլոգիաներ տրամադրելուց, կասեցնել Թուրքիայի մասնակցությունը հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին և կիրառել այլ պատժամիջոցներ: Բառացիորեն, Լավրովի՝ Թուրքիա կատարած այցի նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղար Ռիկ Պերրին «Թուրքական հոսք» գազամուղն անվանել է ոչ այլ ինչ, քան «Ռուսաստանի վնասակար ազդեցության գործիք և եվրոպական էներգետիկ անվտանգության խաթարում»: Անկարան հարվածները հետ է մղում, բարձրաձայն հայտարարություններ է անում: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Թուրքիան մտադիր չէ ամբողջությամբ «այրել կամուրջները» Վաշինգտոնի հետ և շարունակում է փնտրել շփման կետեր, քանի դեռ պահպանվում է Վաշինգտոնի դիրքորոշումը սիրիական քրդերի վերաբերյալ: Անկարան նաև մտահոգված է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերներից շատերը հրաժարվում են աջակցել Մերձավոր Արևելքում առաջատար երկիր լինելու Թուրքիայի նպատակներին: Իհարկե, Թուրքիան նաև այլ սցենար է ունեցել, նա գործնականում ակնկալում էր հանդես գալ որպես միջնորդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ավելին՝ նույնիսկ Իրանի հետ հարաբերություններում: Սակայն ամերիկացիները չգնահատեցին կամ չցանկացան գնահատել Էրդողանի առաջարկած խաղի կանոնները՝ նրան դասելով «առավել անհարմար տարածաշրջանային գործընկերների» շարքում: Սակայն Թուրքիայի նախագահը շարունակում է խաղը՝ հաշվի առնելով այն, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմը չի ավարտվի ո՛չ այսօր և ո՛չ էլ վաղը. դեռևս քայլեր կան, որոնք կարող են բերել Թուրքիայի նկատմամբ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի փոփոխության: Վերջերս «Ahval News» թուրքական պարբերականը հրապարակել է Վաշինգտոնում գտնվող՝ Պարսից ծոցի պետությունների ինստիտուտի ավագ դասախոս Հուսեյն Իբիշի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Անկարային «փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ և առաջարկել ԱՄՆ-ին Թուրքիայի հարավում գտնել այլընտրանք Ինջիրլիքի ռազմաբազայի փոխարեն»: «Odatv.com» թուրքական հրատարակությունը մեջբերում է այս բազայի «դաժան պատմությունը»՝ 1958 թվականին այն օգտագործվել է Սիրիայում ամերիկյան հեղաշրջման փորձի ժամանակ, կարելի է հիշել 1960 թվականին U-2 հետախուզական ինքնաթիռի պատմությունը, որը դուրս էր եկել այդ բազայից և խոցվել ԽՍՀՄ-ի տարածքում, նաև օդային հարվածները Իրաքի, Աֆղանստանի և Սիրիայի տարածքներում, վերջապես ռազմաբազան կապ ունի 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ: Այս առումով, «Odatv.com»- ը խորհուրդ է տալիս սկզբի համար հայտարարել սիրիական քրդերին ամերիկյան աջակցության պատրվակով բազայի «ժամանակավոր» փակման մասին։ Անշուշտ, եթե Անկարան նման քայլի դիմի, ապա դա կլինի ուժեղ և բարձրագոչ քայլ: Սակայն դա կլինի խորհրդանշական: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «The Wall Street Journal»-ը, ԱՄՆ-ը վաղուց արդեն կրճատել է Ինջիրլիքի հետ կապված մարտական գործողությունների թիվը: Այս որոշումը կապված է հետագայում այս բազան լքելու մտադրության հետ: Թերթը հուշում է, որ Վաշինգտոնը կարող է դա անել, որպես բողոք Թուրքիայում ռուսական C-400- ի ներկայության դեմ: Բայց սա մեկ սցենար է: Մյուսը այն է, երբ թուրքերը իրենք կխնդրեն ամերիկացիներին լքել բազան: Կա նաև միջանկյալ լուծում: ԱՄՆ-ը դուրս է բերում իր մարտական ինքնաթիռները Ինջիրլիքի ռազմակայանից` որպես փոխզիջումային քայլ, որը թուլացնում է նրանց աջակցությունը սիրիական քրդերին, որն էլ Անկարայի կողմից կարող է գնահատվել ոչ միայն որպես քաղաքական լարվածության թուլացման Վաշինգտոնի ցանկություն, այլ նաև Ռուսաստանի հետ երկխոսելու ցանկություն: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Թուրքիայի հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելով, միասնական լայնածավալ նախագծեր իրականացնելով (թուրքական հոսք, առաջին թուրքական ԱԷԿ-ի կառուցում և այլն)՝ նա օբյեկտիվորեն ամրապնդում է իր դիրքերը Արևմուտքի հետ երկխոսության դաշտում, ապահովում է նրան կայուն թիկունք այն իրավիճակում, երբ բացահայտ քննարկվում է Թուրքիայի տարածքային ամբողջականության հարցը: Այսպիսով, մոտակա թուրք-ռուսական երկխոսությունը խոստանում է լինել հարուստ և հետաքրքիր:

 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован