Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Վարչապետը հանդիմանել է Ջանջուղազյանին ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բանակի թեմայով հերթական շահարկումը ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Իզմ»-եր, այնուամենայնիվ, պետք են ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 21.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

27-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. Նաիրա Հարույթունյան

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի 27 ամյա երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 19-ին, ժամը՝ 18:00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում գտնվող սննդի կետերից մեկի մոտ երիտասարդ է դանակահարվել: Վերջնս տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- ասաց Հարությունյանը:Նրա տեղեկացմամբ դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: «Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել քննչական և օպերատիվ խումբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Հայտնաբերվել են արնանման հետքեր և վերցվել նմուշներ: Առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործություն կատարած անձին այտնաբերելու ուղղությամբ»,- նշեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետը:

website by Sargssyan