Երեք օրում գրանցվել է 130 հանցագործություն. անառակաբարո գործ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար ... ԲԼՈԳ
Նախնական եզրահանգումները հուսադրող չեն ՔԱՂԱՔԱԿԱՆ
Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՄՇԱԿՈՒՅԹ
Որոշակի մտահոգություններ կան Սփյուռքում ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երևան, 18.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վերելակը խափանվել է. Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն Քարերով ջարդել են շտապօգնության մեքենայի ապակիները. Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Հայտնի է այս տարի երբ կնշվի վարդավառը Ընտրեք մատանիներից մեկը և Ձեր ճաշակը կպատմի, թե ինչպիսի կին եք Դուք Լոռու մարզում բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր. Shamshyan.com Նորավան գյուղի մոտ բախվել են Lada Granta-ն և Opel Astra-ն, կան տուժածներ (տեսանյութ) Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գրպանահին. Դեպքը եղել է թիվ 44 երթուղու ավտոբուսում Եգիպտոսի նախկին նախագահը մահացել է դատարանի դահլիճում՝ դատական լսման ժամանակ Ծիրանի բերքը սնկային հիվանդությունների պատճառով այս տարի մոտ 30-40 տոկոսով քիչ է. Հրաչ Բերբերյան Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են Վերելակների նոր խմբաքանակի ձեռքբերման համար Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել. խորհրդակցություն (տեսանյութ) Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները. քաղաքապետարան (տեսանյութ) ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Ռուբեն Ռուբինյան Զինծառայող Հ. Գալստյանի հրազենային վնասվածք ստանալու գործով ձերբակալվել է ծառայակիցը

Եկամուտ չապահովելու պատճառով փակվել է Երևան-Նոյեմբերյան երթուղին

Մի քանի ամիս գործելուց հետո դադարեցվել են Երևան-Նոյեմբերյան երթուղու աշխատանքները։ Դրա փոխարեն բնակիչները սկսել են օգտվել տաքսիներից․ այլ ուղևորների հետ հավաքվում են, նստում մի տաքսի և այդպես կազմակերպում իրենց երթևեկությունը: Ստացվում է՝ մարդիկ ճարահատյալ դիմում են այլևայլ միջոցների՝ պետության անգործության պատճառով: Չէ՞ որ, միջքաղաքային կանոնավոր տրանսպորտ պետք է գործի և մի բան էլ՝ էժան յուրաքանչյուր այլ այլընտրանքից: 

Կանոնավոր տրանսպորտի բացակայության բացասական ազդեցությունը իրենց կյանքի որակի վրա հատկապես զգում են աղքատ կամ միջին խավի մարդիկ, ուսանողները, թոշակառուները, ովքեր հանրային տրանսպորտի հիմնական սպառողն են:

Երթուղու վարորդներն ասում են, որ աշխատանքների դադարեցնելու պատճառը անհրաժեշտ եկամուտ չապահովելն է։ Շահույթ ստանալուն խանգարում է նաև այն, որ տաքսի սերվիզները հարկեր չեն վճարում, ի տարբերություն իրենց։ Ստացվում է, որ երկար տարիներ երթուղի չունենալու պատճառով մարդիկ սովորել են տաքսիներին։ 

Լուրեր․com-ի թղթակիցը զրուցեց Նոյեմբերյան համայքնի բնակիչ Տիկին Կարինեի հետ, ով ասաց՝

«Մեր տարածաշրջանում հանրային տրանսպորտի խնդիիրը բավականին մեծ է։ Առաջին հերթին` միջգյուղական տրանսպորտը։ Մենք մեծ համայնք ենք, բայց հանրային տրանսպորտ կա միայն 3 գյուղերի համար։ Բացի դա` կա մայրաքաղաքի հետ կապի բացակայություն։ Այն մարդիկ, ովքեր օգտվում են հանրային տրանսպորտից, կարևորում են այդ երկու հազար դրամը։ Գյուղացու համար դա փոքր գումար չէ։ Այս հարցի լուծումը պետք է լինի այն, որ հանրային տրանսպորտի գինը որոշակիորեն կրկին իջեցվի։ Եթե, օրինակ` գինը լինի 1000 տրամ, օգտվողների թիվը կմեծանա և չի լինի նաև շահույթի խնդիր։ Ամեն դեպքում սխալ եմ համարում սահմանամերձ համայնքների և մայրաքաղաքի միջև կապի բացակայությունը։ Որոշակի բաներ փոխելուց հետո, մարդիկ մեծ ուրախությամբ կօգտվեն տրանսպորտից։ Օրինակ` եթե Երևանում կանգառը միայն մեկը չլինի։ Ավելանա կանգառների թիվը, և դրանք լինեն քաղաքի կենտրոնական մասերում։ Կամ, եթե ավելանա գազելների թիվը և միայն մեկ ժամի չշարժվեն` հնարավորություն լինի օրվա տարբեր ժամերի գնալ Երևան»,-նշեց բնակիչը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանն ասաց․

«Նախկինում էլ եղել է նման երթուղի, որը նորից կարճ ժամանակ է գործել։ Այդ երթուղու աշխատանքները համայնքապետարանի հետ կապ չունի, դա պատկանում է Տրանսպորտի և կապի նախարարությանը։ Կարծում եմ, որ պատճառը տաքսիների հետ մրցակցությունն է։ Տաքսիներն ավելի հարմար են, քանի որ տանից վերցնում են և տանում այն կետը, որտեղ ուզում ես։ Համայնքապետարանը զբաղվում է միջհամայնքային  տրանսպորտային միջոցների նորացմամբ։ 9 համայնքներից մի քանիսում չկա միջգյուղային տրանսպորտ»,-ասաց նա։

website by Sargssyan