Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյո... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 17.Հուլիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ի՞նչ եկամուտ ու գույք ունի առողջապահության փոխնախարարը Խուզարկություն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում․ առգրավվել է համակարգիչը և կնքվել է սենյակը Զգույշ եղեք գնում­ներ կա­տա­րե­լիս. ձեր գնա­ծը կա­րող են հետ պա­հան­ջել Նոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում Բարի գործ՝ արդար որոշում. «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը «Երկրի համով դեմք» մրցանակակիր «Ամեն քա­ղա­քա­կան քա­ոս որո­շա­կի շե­ղում է, յու­րա­քան­չյուր հե­ղա­փո­խու­թյուն՝ դարձ ի շրջանս յուր» Ադր­բե­ջա­նը փոր­ձում է Հա­յաս­տա­նին կեղծ օրա­կարգ թե­լադ­րել «Գ.Ծառուկյան» հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան շարունակվել է Վանաձորում Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը Իյա, իրո՞ք. գու­ցե այլ կա­ռույց­ներ ևս ան­պատ­շաճ են «Հե­տև­անք­նե­րի մա­սին պետք է նա­խօ­րոք մտա­ծել, ոչ թե հե­տո, երբ կուղղ­վի «վա­գո­նը գնա­ցել է, բայց ըն­թաց­քում կա­րո՞ղ ենք թռչել» հար­ցը»

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դարձավ Ղազախստանի նախագահ

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը երդվեց Ղազախստանի ժողովրդի առջեւ, տեղեկացնում է Tengrinews.kz-ը։

Նա Ղազախստանի նախագահի պաշտոնն ստանձնեց մինչեւ ընտրական ժամկետի ավարտը։ Երդման արարողությունը տեղի է ունենում Ղազախստանի խորհրդարանի պալատների համատեղ նիստում, Մեջլիսի շենքում։

«Հանդիսավոր երդվում եմ հավատարիմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել Սահմանադրությանը եւ Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ ինձ վրա դրված բարձր պարտականությունները»,- երդման խոսքերն արտասանեց Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

ԿԸՀ նախագահ Բերիկ Իմաշեւը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին հանձնեց երկրի նախագահի վկայականը, կրծքանշանն ու պետության ղեկավարի դրոշը։

Արարողությունն ընթանում է խորհրդարանի պատգամավորների, Սահմանադրական խորհրդի անդամների, Գերագույն դատարանի դատավորների, կառավարության անդամների, օտարերկրյա պետությունների դեսպանների, ինչպես նաեւ Ղազախստանի առաջին նախագահի ներկայությամբ։

 

website by Sargssyan