ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ արժողությամբ բնակարան է ձեռք բերել Քուվեյթում ՀՀ դեսպան... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 26.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Եվրոպայում հազարավոր մարդիկ կմահանան շոգից Զինծառայողն իրեն հատկացված ինքնաձիգով ինքն իրեն պատճառել է մահացու վնասվածք. հարուցվել է քրեական գործ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի նպատակները, տեսլականն ու առաքելությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը. Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա Նոր օրի­նագ­ծի հա­մա­ձայն՝որ­քա­նո՞վ կբարձ­րա­նա գույ­քա­հար­կը

Արայիկ Հարությունյանը՝ Ավշարի դպրոցում լարված իրավիճակի մասին

«Ավշարի դպրոցը մարզպետարանի ենթակայության դպրոց է և այնտեղ որոշ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք ցավոք սրտի, մինչև հիմա չեն կարգավորվում: Աշակերտների իրավունքները պետք է վերականգնվեն, բայց նրանց կողմից ներկայացվող վերջնագրերը՝ չգնալ դասի մինչև տնօրենը չհեռանա, ես կարծում եմ, որ ճիշտ չէ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տիրող լարված իրավիճակին:

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե Կրթության և գիտության նախարարությունը որևէ միջոց չի ձեռնարկել իրավիճակի կայունացման համար, նախարարը նշեց, որ իրենք միանշանակ հետևողական են և արդեն մի քանի օր է` նախարարությունից աշխատակիցներ են գնում Ավշարի դպրոց:

 

«Աշակերտների իրավունքները, իհարկե, պետք է վերականգնվեն, սակայն, ծնողները ևս պետք է օգնեն մեզ: Դա չպետք է արվի աշակերտների կրթական իրավունքները խախտելով»,-եզրափակեց ԿԳ նախարարը:

website by Sargssyan