ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). «Զվարթ­նո­ցում» թռիչք­նե­րը ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Տիգրան Մուկուչյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել ԿԸՀ նախա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կրեատիվի պակասով «ֆեյքերը» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Կրճատվելու են հիմնականում «սևագործ» աշխատողները ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Ան­ճա­շա­կու­թյունն ինքն իրեն չի առա­ջա­նում, այն դաս­տի­ա­... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 24.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են, Մեղրու լեռնանցքում մառախուղ է Երեւանում ավարտվեց ջահերով երթը Հերթական խոշոր հրդեհը՝ Փարիզում․ այրվում է ֆրանսիական թագավորների գլխավոր նստավայր Վերսալը (տեսանյութեր) Կիևի հայ համայնքի և Կիեւի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպած կլոր սեղանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին 9–րդ մասիվի շուկայի աշխատողները ոչ մի լեզու չեն հասկանում. թաղապետ Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի դրոշը Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը, իսկ ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելն ամոթալի է և վտանգավոր. ԱԳՆ խոսնակ Մխիթարյանի բարձր աշխատավարձը «Արսենալին» կստիպի նրա տրանսֆերը հանել վաճառքի Ագարակ-Բյուրական ճանապարհին բախվել են Toyota Camry-ն և ВАЗ 2107-ը, կան տուժածներ. Shamshyan.com Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ. ուղիղ Ըստ Վանեցյանի ներկայացուցչի՝ ԱԱԾ տնօրենը խոսել է կարգավիճակ ունեցող անձի մասին, Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի խոսքով՝ Վանեցյանը անուն է նշել . դատական նիստն ավարտվեց Դանակահարություն բնականարանում. Հարվածել է աճուկային շրջանին ՊՎԾ պաշտոնյան հնարավոր է ազատ արձակվի կալանքից. դատարանը մերժել է ԱԱԾ–ի միջնորդությունը Սա էմոցիաների տեղ չի, հարգելիս. Մարությանը կրկին նկատողություն արեց

«Հետ գնալ, ամեն ինչ մաք­րել, թե՞ գնալ մի­այն առաջ».կեղծ գոր­ծըն­թա­ցի հա­վա­նա­կա­նու­թյու­նը

Ինչպես բոլոր ոլորտները, իրավական համակարգը ևս բացառություն չէ փոփոխությունների ակնկալիքի առումով: Ամիսներ անց, սակայն, այս բնագավառի ներկայացուցիչներից շատերը դեռ չեն շտապում դրական գնահատականներ հնչեցնել: Խոսելով առկա հարցերի ու խնդիրների մասին՝ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում նախ ընդգծեց.

«Չգիտենք՝ ո՞ւր ենք գնում նախևառաջ այն պատճառով, որ չի ներկայացվում այն ճանապարհային քարտեզը կամ ծրագիրը, թե ուր պետք է գնանք: Այս իսկ պատճառով ակնհայտ չէ և ձեռնարկվող քայլերից էլ պարզ չի դառնում, թե, ի վերջո, ի՞նչ ուղղություն է ընտրված: Կարծում եմ՝ առաջնահերթ ու ամենակարևոր հարցերից մեկը, որին պետք է անդրադառնար իշխանությունը, դատական համակարգի իրական բարեփոխումն էր, բայց բացի մի քանի բավականին վտանգավոր արտահայտություններից, այդ համակարգում բարեփոխում իրականացնելու համար որևէ իրական ծրագիր կամ որևէ իրական քայլ դեռ չի նշմարվում»:

Ինչ վերաբերում է «վտանգավոր արտահայտություններին», փաստաբանը մանրամասնում է. «Հիմա, կարծես, մի քիչ այդ հռետորաբանությունը նահանջել է, բայց մի ժամանակ ընդունված էր դատավորներին թիրախ սարքելու գործընթացը: Կոնկրետ գործերով, կոնկրետ որոշումներ կայացրած անձանց թիրախավորելու գործընթաց կար, որը, իհարկե, այն ճանապարհը չէ, որով պետք է դատական համակարգը բարեփոխել: Դատավորին ոչ թե պետք է վախեցնել, այլ առաջին հերթին դատավորի անկախությունն է պետք ապահովել: Իհարկե, դրան զուգահեռ, պետք է լուծել այն խնդիրը, ըստ որի՝ դատավորը պետք է կախված լինի միայն օրենքից, ենթարկվի միայն օրենքին ու գործի միայն օրենքով: Այս ամենը համապարփակ գործողությունների շղթա պետք է լինի՝ սկսած և՛ սոցիալական ապահովվածությունից, բարձրագույն դատական խորհրդի հարցն, ի վերջո, լուծելուց, դատավորների ընտրությունից, դատավորների վերապատրաստումից, ինչպես նաև արդարադատության ակադեմիայում ուսուցման համակարգի վերանայումից և այլն»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենը բարեփոխումների մի մեծ շղթա է ենթադրում: Ճանապարհային քարտեզի, ինչպես նաև ծրագրի անհրաժեշտության ու պատրաստակամության մասին խոսելով՝ փաստաբանը շեշտեց. «Ես այս հարցում սպառող եմ և սպասում եմ սեղանին դրված տեսնել այդ ծրագիրը, և եթե հարկ լինի, այդ ծրագրին գնահատական տամ, օգնեմ այդ ծրագրում փոփոխություններ մտցնել: Բայց պետք է այդ ծրագիրն, ի վերջո, տեսնել: Երբ քաղաքական ուժը ստանձնում է պատասխանատվություն, ապա առաջին հերթին ինքն իրեն, հետո նաև մեզ պետք է հստակ ներկայացնի, թե ի՞նչ է ինքն անելու և ի՞նչ նպատակով»,ասաց մեր զրուցակիցը:

Այս շրջանում ձևավորվել է մի մթնոլորտ, որում հարթակ են բերվում անցյալի դրվագներ, գործեր կամ նյութեր, որոնք այսօր շատերի կողմից նաև որպես հանցագործության մասին հաղորդում են դիտարկվում:

Անդրադառնալով «հետ գնալու» վերոնշյալ մթնոլորտին՝ Երվանդ Վարոսյանն արձագանքեց. «Մենք երկու ուղի ունենք՝ կամ հետ գնալ, ամեն ինչ մաքրել, կամ գնալ միայն առաջ: Հիմա՝ տեսե՛ք, եթե փորձենք հետ գնալ, ուրեմն պետք է հետ գնանք առնվազն 1991 թվական ու սկսենք հերթով իրավական գանահատականներ տալ բոլոր գործողություններին, արարքներին ու գալ առաջ: Բայց հիմա դա ի՞նչ կտա մեզ: Առաջին հերթին դա ֆիզիկապես անհնար է: Այսինքն, ես չեմ կարծում, որ Հայաստանի նման պետությունն ունի այն ռեսուրսը, որ կարողանա 100 տոկոսով ապահովել դա: Իսկ եթե հարյուր տոկոսով չապահովես, ապա այն կեղծ գործընթաց է դառնալու նաև անկախ նրանից, թե նախաձեռնողի նպատակն ինչքանո՞վ է ազնիվ եղել: Անկախ դրանից՝ այն մի կեղծ գործընթաց է դառնալու, քանի որ ամբողջն ապահովելն անհնար է: Ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացի, նախընտրելի կլիներ, որ Հայաստանի Հանրապետությունը նայեր առաջ, գիծ քաշեր ու բացառեր որևէ նմանատիպ երևույթների գոյությունն ապագայում: Իսկ պետական համակարգը, օրենսդրական բազան ձևավորվեր այնպես, և իրավապահ համակարգն աշխատեր այնպես, որ նախկինում եղած բոլոր խնդիրները պետությունը բացառեր ու առաջ քայլեր: Ես այս տարբերակի կողմնակիցն եմ»:

Երվանդ Վարոսյանի խոսքով, առաջ գնալու համար պետք է իմանալ՝ ո՞ւր ենք գնում:

«Պետք է նախանշել այդ ճանապարհն ու քայլ առ քայլ առաջ գնալ: Եվ պետք է սկսել հենց կենցաղի մակարդակից, այսինքն, ցանկացած քաղաքացու մակարդակում հասնել օրենքի անշեղ կիրառման: Պետության հիմնական գործառույթը հենց դա է՝ սահմանել ճիշտ օրենքներ ու ապահովել այդ օրենքների ճիշտ կիրառումը»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

website by Sargssyan