Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կարո՞ղ են արդյոք Հայաստանի իշխանություններին ստիպել զիջումների գնալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

vpk-news.ru-ն «Կայունության տրանզիտ. Անդրկովկասի ռազմա-քաղաքական իրադրությունը կարող է արմատապես փոխվել» վերնագրով հոդվածում գրում է, որ Լազարևյան ակումբի վերջին նիստի ժամանակ խոսվել է հայ-ադրբեջանական երկարատև հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ Բաքվի և Երևանի միջև տարածքային փոխանակությունը անխուսափելի է, այլապես կլինի նոր պատերազմ Թուրքիայի ներգրավմամբ: Նշենք, որ Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը նվիրված այդ նիստում մտքերի փոխանակությունը դուրս է եկել կանխորոշված թեմատիկայից: Կուլիսներում հնչեցվել են տարածաշրջանում իրավիճակի զարգացման տարբերակների քննարկումներ: Նշվել է Վրաստանում ծագած հետաքրքրությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև տարանցման կայունության նկատմամբ: Ինչպես vpk-news.ru-ին բացատրել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը, չնայած տարանցումը կրճատելուն ուղղված՝ Վաշինգտոնի, Անկարայի և Բաքվի ճնշումներին, այն ներկայումս իրականացվում է առանց ձախողումների, և Թբիլիսին մտադիր չէ խոչընդոտել Մոսկվային: Ըստ փորձագետի, այս ամենից կարելի է ենթադրել, որ վրացական կողմը, ի զարմանս իր հիմնական գործընկերների, անկախություն է ցուցաբերում այս հարցում, և անգամ տարածքների փոխանակումը չի բացառվում, չնայած, իհարկե, ներկայումս դա բավականին հիպոթետիկ սցենար է: Եվսեևի և համաժողովի մի քանի այլ մասնակիցների կարծիքով, մի շարք վրացի քաղաքական գործիչներ շահագրգռված չեն հարևանների հակամարտության մեջ Թբիլիսիի ադրբեջանամետ դիրքորոշմամբ, իսկ պաշտոնական իշխանությունները Բաքվի և Անկարայի դժգոհությունը հաշվի չառնելով՝ խուսափում են միայն Հայաստանին մեղադրելուց: Համաժողովի որոշ մասնակիցներ, չնայած շատ զուսպ, բայց կոչ են արել կյանքի կոչել հնագույն «Ալագիր-Ցխինվալի» (Հյուսիսային և Հարավային Օսիայի տարածքներով) և «Ցխինվալի-Գորի» երկաթուղային նախագծերով գնացքների երթևեկության վերականգնման բանակցությունները: Ի դեպ, այս նախագծերի մասին խորհրդատվությունները մինչև 2008 թվականի հայտնի իրադարձությունները պարբերաբար անցկացվում էին: Երկաթուղային այս մայրուղին շահավետ կլինի Վրաստանին ավելի լայն համատեքստում, քանի որ դա թույլ կտա ստեղծել նոր և միևնույն ժամանակ կարճ տրանսկովկասյան երակ, որը կապվելու է Ռուսաստանի երկաթուղային ցանցի այն հատվածին, որը աշխարհագրորեն ամենամոտն է Անդրկովկասին: Չմոռանանք, որ Թեհրանը գնացքների է սպասում Մոսկվայից: Ինչ վերաբերում է Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը կարգավորելու տարբերակներին, ապա ԵվրԱզԷՍ-ի և ՀԱՊԿ-ի ակադեմիայի փորձագետ Վլադիմիր Մկրտչյանի խոսքերով, իրեն հայտնի է Ադրբեջանի հիմնական տարածքից և Թուրքիայի հետ սահմանակից Նախիջևանից միաժամանակյա ռազմական գործողություններ սկսելու որոշակի պլանի մասին, որպեսզի այդ «աքցանով» Հայաստանի իշխանություններին ստիպեն զիջումների գնալ: Այնուամենայնիվ, չնայած ներկայումս միայն տեսականորեն, բայց բացառված չէ նույնիսկ տարածքների փոխանակման տարբերակը: Այսինքն, Ադրբեջանին է անցնում գրեթե ողջ հարավային Հայաստանը Ղարաբաղի փոխարեն (վերադարձնելով արևել յան սահմանի մոտակա տարածքները, որտեղ տեղակայված են ինքնահռչակված ԼՂՀ-ի ուժերը): Այսպիսով, Նախիջևանը, որը 1920-ականների սկզբից Ադրբեջանից առանձնացված է որպես անկլավ, վերջապես կմիանա նրան: Բայց, այնուամենայնիվ, այս պահին սա հիպոթետիկ սցենար է: Ամեն դեպքում, ուշադրություն է գրավում այն, որ, ըստ Մկրտչյանի, հարավային Հայաստանում տնտեսապես քիչ բան է կատարվում, և հավանական է, որ տեղական իշխանությունները պարզապես կանխատեսում են տարածքային փոխանակում:

Կամո Խաչիկյան

«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան