5 իր, որոնք ձեզնից վանում են փողը
ԼԱՅՖEnterTrain-ը ներկայացնում է բաներ, որոնք խանգարոմ են հարստանալ:
1. Հագած հագուստ
Նախկինում ուրիշ մարդու պատկանած հագուստը, իրերը մեծ ճեղք են առաջացնում ձեր էներգետիկայում: Ամեն առարկա իր տիրոջ հույզերը, հուզումները և խնդիրները կարդալու և գրանցելու ունակություն ունի: Ուստի երբեք պետք չէ տուն բերել, առավելևս՝ օգտագործել իրեր, որոնց էներգետիկան ուրիշ մարդ փչացրել էր:
2. Հանգուցյալի իրեր
Հանգուցյալի իրերը հաճախ արգելափակում են էներգիական-տեղեկատվական հոսքերը: Նշանակում է՝ պետք չէ սպասել ուրախություն, երջանկություն և փողի առատություն տանը, որտեղ շատ են այդպիսի իրերը:
3. Իրեր, որոնց հետ վատ հիշողություններ են կապված
Իրերը պահպանում են բոլոր ապրումները, ձգում են նման իրադարձություններ: Դրանք ձեզ ստիպում են ակամա վերադառնալ ձեր ապրած պահերին: Սա վերաբերում է ինչպես ուրախությանը, այնպես էլ տխրությանը:
4. Կոտրված, պատռված իրեր
Ոչ միայն իրերն են պահում տիրոջ էներգետիկան, այլև տերն է էներգետիկայով կապված իր օգտագործած իրերի հետ: Իրերի վնասված մասերով ձեր կյանք է գալիս բացասական էներգետիկա, որից ազատվել գործնականում հնարավոր չէ:
5. Որոշակի գույների իրեր
Սև, մոխրագույն և սպիտակ երանգները ձեզ սուզում են գորշության, ունայնության, չքավորության մեջ: Հաջողակ մարդիկ աշխատում են իրենց զգեստապահարանը և տան ներքին հարդարանքը վառ գույներով համալրել: