Ереван, 01.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Սա կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նե­ու­թյան դեմ ուղղ­ված սո­վո­րա­կան սա­բո­տաժ է»

ИНТЕРВЬЮ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԻՏՁՄ) անցած տարիների ընթացքում բավականին լուրջ ներդրում է ունեցել հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման հարցում: Միայն «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, որը հնարավորություն տվեց տեխնոլոգիական կրթությունը սկսել 10 տարեկանից, արդեն իսկ բավարար է ասելու, որ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով գիտական մտքի փոխանցման կարևորագույն գործը պատվով կատարվել է: Արդեն կան նաև շոշափելի նախադրյալներ և արդյունքներ, որոնք կարևոր են երկրի անվտանգության, բանակի վերազինման և այլ հարցերի բարձր մակարդակով լուծման համար, բայց ցավալի է, որ արդեն մի քանի ամիս է՝ ինժեներական լաբորատորիաների աշխատողներն աշխատավարձ չեն ստացել ու չգիտեն էլ, թե երբ են ստանալու: Կառավարության հետ իրականացվող այս և շատ այլ ծրագրեր այսօր տապալման վտանգի տակ են: Այս մասին երեկ խոսվեց նաև կառավարության նիստի ժամանակ: Առկա վիճակը զարմացրեց ու զայրացրեց նաև վարչապետ Փաշինյանին:

ԻՏՁՄ ղեկավար Կարեն Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ միջազգային ասպարեզում մեր երկրի տեխնոլոգիական իմիջի բարձրացման և հարյուրից ավելի այլ ծրագրեր կան, որոնք գերատեսչական սաբոտաժի հետևանքով այսօր տապալման վտանգի տակ են հայտնվել: Ինչ վերաբերում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, ապա գաղտնիք չէ, որ արդեն 14-15 տարեկանները ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ են կարողանում ծրագրեր իրականացնել, քանի որ նրանց որակավորումը բավարարում է բարդ առաջադրանքներ լուծելու, նույնիսկ անօդաչու թռչող սարքեր պատրաստելու համար: 

«Այսինքն, մենք աշխատուժի շուկայում լուրջ ներդրում ենք կատարում: Էլ չեմ ասում՝ բանակաշինության ոլորտում, երբ մեր երեխաները գիտելիքի նման հարուստ պաշարով գնում են բանակում ծառայելու: Եվ այսօր, փաստորեն, ինչպես այդ, այնպես էլ ՏՏ համաշխարհային կոնգրեսի որակի ծրագրերի հանդեպ սաբոտաժ է իրականացվում: ՏՏ համաշխարհային կոնգրեսը հայկական տեխնոլոգիական բրենդի առաջխաղացման այս տարվա թիվ մեկ ծրագիրն է, որի ժամանակ համաշխարհային մակարդակի ՏՏ ոլորտի 2000 լիդերներ պետք է գան Հայաստան, բայց մինչ այս պահը ոչ մի լումա չի փոխանցվել, որպեսզի կարողանանք գործընթացը սկսել: Այդ գումարը բյուջեում կա, բայց երեք ամիս է՝ չենք կարողանում ստանալ և պարզ էլ չէ, թե երբ կստանանք»,ասաց Կ. Վարդանյանը: 

Այս ողջ խառնաշփոթ իրավիճակի հեղինակը, ըստ Կ. Վարդանյանի, ֆինանսների նախարարությունն է, քանի որ, այսպես ասած, թափանցիկ աշխատաոճ որդեգրելու ճանապարհին, չգիտես ինչու, ոչ միայն այս երկու կարևորագույն ծրագրերի, այլև մյուսների առջև ավելացրել է «տենդեր» բառը, որը լրացուցիչ խառնաշփոթ բարդություններ է առաջացրել: Կազմակերպության ղեկավարի խոսքով, ծրագրերի համար նախատեսվող գումարները բյուջեով նախատեսված են ու կան, բայց ֆինանսների նախարարությունն ու կրթության և գիտության նախարարության իրավաբանական վարչությունը միասին որոշել են դրանք սաբոտաժի ենթարկել:

«Համաշխարհային կոնգրեսի հյուրընկալող կողմը ես եմ, ունեմ պայմանագիր Համաշխարհային ալ յանսի հետ, որը կնքվել է կառավարության ներկայությամբ: Պայմանագրում նշված է, որ հյուրընկալող կողմի հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում Համաշխարհային կոնգրեսը կտեղափոխվի այլ երկիր: Եվ հիմա, օգտվելով այն հանգամանքից, որ կառավարությունում կան նոր նախարարներ, որոնք ադմինիստրատիվ խաղերին ծանոթ չեն, որոշել են մեր գլխին նման «խաղ» խաղալ: Ընդ որում, անմարդկային սաբոտաժ են իրականացնում, քանի որ շուրջ 260 խմբակավար արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չի ստացել: Պատկերացրեք, որ գյուղերում դա մարդկանց միակ եկամուտն է, և ֆիննախի ու կրթության և գիտության նախարարության ֆինանսական վարչության կողմից նման սաբոտաժ է իրականացվում: Մենք այդ հարցը սկսել ենք բարձրացնել նոյեմբերին, փետրվարին կրկին նամակ ենք ուղարկել, բայց ԿԳՆ ֆինանսական վարչությունը համապատասխան որոշումը զլացել է կազմել և իր նախարարին հարվածի տակ է դրել: Ինչ վերաբերում է ֆիննախին, իր կարծիքն այսպես է գրել. եկեք տենդերի պահը առաջին երեք ամիսը պահենք, հետո հանենք: Այսինքն, մենք նորից պետք է մտնենք այն նույն գրագրության մեջ, որն ունեցել ենք նախկինում: Եվ վատն այն է, որ իմանալով այս խնդրի մասին՝ որոշել են նման մոտեցում ցուցաբերել: Ու եթե մեր վերջին դիմումն ուղղված չլիներ վարչապետին, այս խնդիրներն այդպես էլ անորոշ ժամանակով կմնային»,- ասաց Կ. Վարդանյանը: 

Կազմակերպության ղեկավարի խոսքով, ֆինանսների նախարարությունը գիտի, որ կան ծրագրեր, որոնք տենդեր հայտարարելով չեն իրականացվում: Եվ փոխանակ բյուջեի ընդունման ժամանակ ճշմարտությունը ներկայացնեին վարչապետին և ասեին, որ կան ծրագրեր, որոնց համար հնարավոր չէ տենդեր հայտարարել, ըստ էության, գնացել են սաբոտաժի ճանապարհով: 

«Այդ ծրագրերի մասին կարծիք չեն հայտնել, դրանց դիմաց գրել են տենդեր՝ դրանով իսկ ոչ միայն մեր, այլև հարյուրավոր ուրիշ ծրագրեր նույն ճակատագրին մատնելով: Ինչ վերաբերում է կառավարության նիստի ժամանակ հնչեցված գույքային պահանջներին, ապա նման հարց չկա, քանի որ դպրոցներին տրամադրվող գույքը գնելու համար մենք, ճիշտ է, գումար ենք հայթայթում, բայց այն ամբողջությամբ պայմանագրով նվիրում ենք դպրոցներին: Այսինքն, մեր կողմից նվիրած գույքը հանդիսանում է պետության սեփականությունը: Բացի այդ, մենք մրցույթներ ենք իրականացնում, շարունակական ուսուցում ենք կազմակերպում: Այսինքն, մեր ներդրումը միայն գույքի նվիրատվությամբ չի սահմանափակվում: Այն ենթակառուցվածքը, որը տեղադրում ենք, նաև ապահովում ենք դրանց աշխատանքը: Նույն «ԴիջիԹեք» ծրագիրը մենք ենք իրականացնում, որի դիմացը նորից գրել են տենդեր: Հիմա հարց է ծագում, թե դրա ի՞նչն են տենդեր անելու: Այսինքն, սա կառավարության, քաղաքապետարանի գործունեության դեմ ուղղված սովորական սաբոտաժ է, որից տուժում են բոլորը»,- ասաց Կ. Վարդանյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Мирзоян признает бездарность администрацииЗапад и Россия конкурируют за то, кто свергнет режим ПашинянаЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются