Ереван, 06.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Հա­մաշ­խար­հա­յին բան­կի «սա­ռը ցնցու­ղը»

АНАЛИТИКА

Համաշխարհային բանկը հրապարակել է «Փոփոխելու հզոր մանդատ՝ գլոբալ տնտեսական աճի դանդաղման պայմաններում. 2019թ., ձմեռ» տնտեսական զեկույցը: Զեկույցում կանխատեսվում է, որ այս տարի Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ի աճի տեմպը կնվազի՝ կազմելով 4,3 տոկոս:

«2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի կանխատեսվող ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա»,- ասվում է զեկույցում:

Ուշագրավ է, որ զեկույցը շատ ավելի հոռետեսական կանխատեսումների տեղիք է տալիս, որովհետև դրանում խոսվում է նույնիսկ համեստ կանխատեսման ռիսկերի մասին: «Արտաքին միջավայրում առաջացող համաշխարհային առևտրային և քաղաքական լարվածությունների պատճառով Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր հանդիսացող երկրներում կարող են առաջանալ կամ խորանալ տնտեսական անկումները: Ներքին ճակատում Հայաստանի տնտեսության բարեփոխումը կպահանջի հաստատակամ ջանքեր բազմաթիվ ուղղություններով, որոնք կարող են հանդիպել անձնական շահերի կամ ընկալվող բարձր ծախսերի հետ կապված դիմադրությանը: Միևնույն ժամանակ, առանց նման հաստատակամ բարեփոխումների հնարավոր չէ հասնել շոշափելի արդյունքների աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, սոցիալական խնդիրների ավելի հաջող լուծման և ներդրումներ ներգրավելու համար գործարար միջավայրի բարելավման հարցերում: Նշված արդյունքների ձախողումը կարող է կրկին բորբոքել սոցիալական և քաղաքական լարվածությունը և տնտեսական անորոշության պատճառ դառնալ»,- ասված է զեկույցում:

ՀԲ-ի զեկույցն, իհարկե, չի կարելի «հալած յուղի» տեղ ընդունել, միևնույն ժամանակ՝ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության զարգացման, հեռանկարների մասին ավելի իրատեսական են լինում միջազգային փորձագիտական կենտրոնների, քան՝ Հայաստանի կառավարության կանխատեսումները, որոնք, որպես կանոն, հաճախ կառուցվում են ցանկությունների, կարգախոսների, պոպուլիստական խոստումների հիման վրա։

ՀԲ-ի զեկույցն ուշագրավ է հատկապես երկու հարթության վրա։ Այն՝ նույնիսկ ոչ որակական վերլուծության մակարդակում, հակադրության մեջ է մտնում Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխության թեզի հետ։ Առհասարակ, տնտեսական հեղափոխությունը տարողունակ հասկացություն է ու հասարակության մեծ մասի համար տակավին անհայտ է, թե այդ գեղեցիկ կարգախոսի տակ կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում կառավարությունը։ Դրանց պատասխանները չեն տալիս ո՛չ 2019 թ. տարեկան բյուջեն, ո՛չ էլ, առավել ևս, կառավարության հնգամյա ծրագիրը։ Ավելին՝ այս երկու փաստաթղթերը բավականին համեստ, ոչ հավակնոտ նշաձողեր են սահմանում։ Սկզբունքորեն դժվար, գրեթե անհնար է խոսել տնտեսական հեղափոխության մասին, երբ նույնն է մնացել Հայաստանի տնտեսության կառուցվածքը ու, ամենակարևորը, այն դիվերսիֆիկացված չէ, ինչի հետևանքով մեծապես կախված է արտաքին գործոններից, ավելի ստույգ՝ այն միտումներից, որոնք նկատվում են Ռուսաստանի տնտեսության մեջ։

Իհարկե, չենք ուզում պնդումներ անել, որ տնտեսական հեղափոխության թեզն առավելապես քաղաքական պոպուլիզմի դրսևորում է, սակայն կառավարության ծրագրերն ու գործնական քաղաքականությունն առայժմ լավատեսության հիմքեր չեն ստեղծում։ Օրինակ՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագիծն առայժմ հարուցել է հասարակության տարբեր խմբերի դժգոհությունը, տեսանելի են այն ռիսկերը, որոնք առաջանալու են փոքր ու միջին բիզնեսի համար։ Ուշագրավ է, որ բարեփոխումների այս նախագծի շուրջ ոչ միայն հանրային ու քաղաքական լայն համաձայնություններ չկան, այլև բացակայում է կոնսենսուսը նույնիսկ իշխանության ներսում։ Երեկ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկն ասել էր, որ ՀՕ բարեփոխումների նախագծի շուրջ առայժմ շարունակվում են «պատերազմները» կառավարության ու «Իմ քայլը» դաշինքի միջև։ Ավելորդ չէ հիշել, որ կառավարության վերջին նիստերից մեկում հարկային ռեֆորմի շուրջ թեժ բանավեճ ծավալվեց անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի միջև։

Այս ֆոնին երկրում աճում են հանրային դժգոհությունները, ինչը դրսևորվում է լոկալ ակցիաների ձևով, իսկ սոցիալական մի շարք խմբեր սպառնում են հանդես գալ պայքարի ավելի արմատական եղանակներով՝ ակնարկելով, որ երկրում կրկին ճանապարհներ կփակվեն։ ՀԲ-ն նույնպես կանխատեսում է «սոցիալական և քաղաքական լարվածություն», եթե կառավարությունը ձախողի տնտեսական քաղաքականությունը։

«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, և ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա հինգ տարիներին կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա՞, թե՞ չկա», - վերջին ասուլիսում հայտարարել էր վարչապետը։ Իհարկե, շատ կուզենայինք, որ վարչապետի լավատեսությունը հիմնված լիներ կոնկրետ փաստերի, կառավարության ծրագրերի, արդյունավետ քաղաքականության վրա, սակայն այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանին ճիշտ չեն զեկուցում այն իրավիճակը, որում հայտնվել է երկիրը։ Հեղափոխությունը սահմանել էր շատ բարձր նշաձողեր, սակայն հասարակությունը հոգնել է տեսարաններից, տեղերում նոր կադրերի ապաշնորհ կառավարումից ու կոնկրետ արդյունքներ է սպասում, որոնք կարող են բարելավել իր կենսամակարդակը։ Առայժմ շոշափելի տեղաշարժեր չկան, ինչն օբյեկտիվորեն հարուցում է սոցիալական տարբեր խմբերի դժգոհությունը։ Այն առայժմ լոկալ կամ լատենտ բնույթ ունի, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկա ամիսներին չի հանգեցնելու քաղաքական կամ սոցիալական ճգնաժամի։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак КарапетянСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США