Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Սամուրայների զենքերը՝ սո՞ւր, նետուաղե՞ղ, թե՞ հրազեն

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Սամուրայի գլխավոր զենքը եղել է սուրը. այն նաև համարվել է «սամուրայի հոգի», որից սամուրայը երբեք չի բաժանվել։

Իրականում այնքան էլ այդպես չէ։

Այլ բան է ծիսական գործողությունը և լրիվ այլ բան՝ իրական ճակատամարտը։ Իրականում սամուրայների համար սուրը հիմնական զենք չի հանդիսացել։ Այս ռազմիկների համար հիմնական զենքը եղել է մեծ աղեղը, որից նրանք մահաբեր նետեր են արձակել ուղղակի ընթացքից՝ ձիու վրա նստած։ Այս ամենը հաստատում է անգամ էտիմոլոգիա գիտությունը (բառագիտություն, կամ՝ բառերի նշանակության մասին գիտություն)։ Բանն այն է, որ ճապոներեն «կռվել» և «նետ արձակել աղեղից» բառակապակցությունները հնչում են միատեսակ։ Ստացվում է, որ այս զինատեսակը շատ հին է և եղել է առասպելական հնագույն ժամանակներում պատերազմելու հիմնական զինատեսակը։ Իհարկե, սամուրայը սուր ունեցել է, բայց դա ավելի շուտ հանդիսացել է ինքնապաշտպանության զենք, ճիշտ այնպես, ինչպես հիմա ժամանակակից բանակներում սպաները ատրճանակ են կրում, որը ճակատամարտելու զենք չես համարի։ Ավելի ուշ՝ մոտավորապես 14-րդ դարից սկսած, սամուրայների ամենաօգտագործվող զինատեսակներից է դարձել հեծյալի նիզակը, իսկ ավելի ուշ՝ 16-րդ դարում, անգամ՝ հրազենը։ Սուրը սամուրայի համար դարձել է «սամուրայի հոգի» միայն 1600 թվականից հետո՝ Էդոյի դարաշրջանում, ճիշտ այն ժամանակ, երբ պատերազմները Ճապոնիայում դադարեցին, և ամբողջ երկիրը համախմբվեց Տոկուգավա տան իշխանության տակ։ Այդ ժամանակ նետեր արձակող կամ նիզակով հեծելազորայինի կերպարը արդեն պահանջված չէր։ Եվ արդյունքում սամուրայի համար առաջնահերթ դարձավ սուրը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին եվրոպացի ազնվականների համար առաջնային էր դարձել սուսերը, որպես մենամարտի զենք։ Չնայած, իհարկե, անգամ այդ ժամանակ սամուրայները մնացած զինատեսակներից ևս օգտվում էին։

Միանգամայն պարզ է, որ սամուրայների զենքերի վերաբերյալ այս համընդհանուր մոլորությունների պատճառը Հոլիվուդն է և սամուրայների վերաբերյալ նկարահանած ֆիլմերը, որի հետևանքով հասարակության մեջ ստեղծվել է այս սխալ պատկերացումները։ Իսկ հրազենով սամուրայն ընդհանրապես չի տեղավորվում նրա վերաբերյալ ստեղծված այս պատկերում, և այդ տրամաբանությամբ՝ սամուրայը ոչ միայն այն չպետք է օգտագործի, այլ նաև պետք է արհամարհի։ Իրականում ճապոնացի ռազմիկները՝ սամուրայները, հրազենը անգամ ավելի էֆեկտիվ էին օգտագործում, քան եվրոպացիները նույն ժամանակներում։ Ընդ որում, Ճապոնիան արտադրում էր ավելի որակյալ և դիմացկուն հրազեն, քան Եվրոպան։ Սամուրայները հիմար չէին, նրանք հայտնի էին իրենց հարմարվողականությամբ և ցանկացած նորարարություն օգտագործում էին։ Չինական ներխուժումը և եվրոպական մշակույթի ազդեցությունը, այսպես, թե այնպես, ազդել են Ճապոնիայի վրա։ Արդյունքում ճապոնացի վարպետները փոխառել են ուրիշներից ոչ միայն հրացանը, այլ նաև սկսել են եվրոպական տիպի զրահներ ստեղծել։ Ինչքան էլ ճապոնացի սամուրայները կապված լինեին իրենց աղեղներին, միևնույն է, նրանք չէն կարող անտեսել այն փաստը, որ, օրինակ, պորտուգալացիների զենքը, որը կոչվում էր արկեբուզա, առավել էֆեկտիվ է նետ ու աղեղից։ Ճապոնիայում օգտագործվում էր մի քանի տեսակի հրազեն՝ սկսած հին պատրույգային հրացանից, վերջացրած, չնայած հազվագուտ հանդիպող, բայց լիարժեք թնդանոթներով (վերջիններս հայթայթվում էին խորտակված եվրոպական նավերից)։ Ժամանակին Ճապոնիայում հայտնի էր Կռվող պրովինցիաների մեծ դայմե (ֆեոդալ կոմս) Օդա Նաբունոգան, որը վարպետորեն էր օգտագործում հրազենը կռվի դաշտում, և ոչ ոք չէր կարող նրան գերազանցել։ Իսկ այլ դայմեներ՝ Տեկեդա Սիգեն, Նակուգավա Նեյասուն և Դատե Մասամունեն վարպետորեն օգտագործում էին նշանառուներ, խրամատային հրետանի և մեծ թվով արկեբուզաներ, ինչը տալիս էր ցնցող արդյունք։

Իհարկե, ներկայումս շատերը համարում են, որ ճապոնական բանակում հրազեն օգտագործել են հիմնականում հետևակայինները՝ ասիգարուները, և հետևաբար սամուրայները պետք է արհամարհեին հրազենը։ Իրականում ասիգարուն կռվի ժամանակ ընդամենը «թնդանոթի միս» է եղել, և այդ իսկ պատճառով ավելի հեշտ էր նրան սովորեցնել կրակել հրազենից, քան թե նետ ու աղեղից, որից կրակելը համարվում էր «բարձրագույն արվեստ»։ Սակայն դա չի նշանակում, որ սամուրայը հրազեն չի օգտագործել, ավելին՝ իրենց հատուկ ջանասիրությամբ նրանք հետևողականորեն սովորում էին այս զենքի օգտագործման գիտությունը։ Չնայած, իհարկե, չի կարելի բացառել, որ այնտեղ ևս կգտնվեին մարդիկ, որոնք կարհամարհեին «երկարաոտ հարավային բարբարոսների զենքը»։ Այնուամենայնիվ, չմոռանանք, որ նման հազվագյուտ մարդիկ հանդիպում են ոչ միայն նրանց մոտ։

Նյութը հրապարակման պատրաստեց  Past.am-ը

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ