Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին Ղազախստանի նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ եւ շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:
Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրեւ վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:
Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:
Հանրապետության նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջեւ միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում: