Հնի ու նորի սահմանները ՏԻՄ-երում ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Իմ քայլը» խմբակցության «գորշ կարդինալը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ «օգտակար գործով» են զբաղված ՀՀԿ-ականները ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Նշա­նակ­վել են նոր փոխ­վար­չ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Ապրիլ,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79

«ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը». Արսեն Բաբայան

Past.am

«ԱԺ-ի մաքրուհիների հետ կապված խնդրի առնչությամբ տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի մեր ղեկավարման ժամանակ կնքված պայմանագրի համաձայն Կատարող ընկերության վրա դրվել է պարտավորություն, որ վերջինս պետք է ԱԺ մաքրուհիներին (60 հոգի) ընդունի աշխատանքի նույն պայմաններով և վճարի առնվազն 105․000 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նշված 105.000 ՀՀ դրամ աշխատավարձը, որն, ըստ պայմանագրի, Կատարողը պարտավոր է ապահովել, շուրջ 20 տոկոսով ավելին է, քան այս պահին ստանում են մաքրուհիները: Այսինքն, մեր կողմից կնքված պայմանագրով մենք բարելավել ենք մաքրուհիների սոցիալական վիճակը:

Եթե ճիշտ են մաքրուհիների պնդումներն այն մասին, որ իրենց պատրատսվում են վճարել 40.000 ՀՀ դրամ աշխատավարձ, ապա ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարությունը պետք է պաշտպանի իր աշխատողների շահերը և Կատարող ընկերության նկատմամբ կիրառի անհրաժեշտ հետևանքներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

website by Sargssyan