Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Վաճառել են, ինչ կարողացել են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Վերջերս հայտնի դարձավ, որ Դավիթաշեն վարչական շրջանին պատկանող շենքի մի մասն օտարվել է: Համայնքի նախկին ղեկավարը լրատվամիջոցին նույնիսկ ասել էր, որ եթե մյուս մասի համար գնորդ գտներ, ապա մնացածն էլ կվաճառեր: Բնական հարց է ծագում, որ եթե քաղաքային իշխանություններից մեկին հաջողվել է՝ համայնքային սեփականություն հանդիսացող շենք-շինությունները վաճառել, այն էլ ոչ թե ասենք՝ մանկապարտեզ կամ ինչ-որ կրպակ, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս այն շենքը, որը համարվում է համայնքային սեփականություն և որտեղ նաև տեղակայված է վարչական շրջանի ողջ անձնակազմը:

Ու եթե ամենաերիտասարդ վարչական միավորի ղեկավարը կարողացել է նման գործարքի գնալ, պարզ հարց է ծագում, թե մյուս համայնքներում վիճակն ինչպե՞ս է: Բացի այդ, շշուկներ կան, որ նույնիսկ Երևանի քաղաքապետարանի շենքն է ինչ-որ մեկի սեփականությունը և այն վարձակալական սկզբունքներով է տրամադրված եղել քաղաքի իշխանություններին:

Պարզելու համար, թե միայն մեկ համայնքո՞ւմ է նման «քայլ արվել», թե մյուս համայնքերում էլ կարող է այդօրինակ իրավիճակ լինի, «Փաստը» դիմեց Երևանի քաղաքպետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին:

- Պարոն Կարապետյան, իրականում օրենքը թույլ տալի՞ս է, որ համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքը մասնավորեցվի կամ վաճառվի:

- Օրենքը, ըստ էության, չի արգելում նման գործարքը: Հարցն այն է, թե որքանով է օրինական ընթացել օտարման գործընթացը: Սրա մասին մենք կարող ենք հետևություններ անել՝ համադրելով որոշ տվյալներ: Օրինակ՝ ո՞ւմ է օտարվել գույքը, ի՞նչ արժեքով, ի՞նչ նպատակով և այլն: Եթե անգամ մակերեսային ուսումնասիրություններ անենք, կտեսնենք, որ հիմնականում համայնքային գույքը օտարվել է այդ ժամանակ անմիջապես իշխանության մեջ գտնվող մարդկանց կամ նրանց մերձավորներին՝ ոչ շուկայական գներով:

- Ի՞նչ պատկեր է Երևանի մյուս վարչական շրջաններում, արդյո՞ք նման պատկեր կա մնացած համայնքներում նույնպես:

- Կարծում եմ՝ գրեթե բոլոր վարչական շրջաններում, նախկին թաղային համայնքներում նմանատիպ դեպքեր կարելի է գտնել:

- Տեղեկություններ կան, որ Երևանի քաղաքապետարանի շենքը նույնպես ինչ-որ մեկի սեփականությունն է, խնդում եմ հաստատեք կամ հերքեք, և եթե քաղաքապետարանն էլ է վարձակալության սկզբունքով տարածքն օգտագործում, ապա ամսական վարձավճարը որքա՞ն է:

- Ոչ, քաղաքապետարանի ներկայիս շենքը, այդ թվում՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքը, համայնքի սեփականությունն է: Գուցե դուք նկատի ունեք Լուսավորչի փողոցում գտնվող քաղաքապետարանի նախկին շենքը, որում այսօր բանկ է տեղակայված: Այդ շենքը, եթե հիշողությունս չի դավաճանում, նախկինում օտարվել է՝ ներկայիս շենքի կառուցումը ավարտին հասցնելու համար: Բայց դա շատ վաղուց էր՝ 2000-ականների սկզբներին:

Արմինե Գրիգորյան

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը