Ողբերգական դեպք Լոռու մարզում. դպրոցականների էքսկուրսիան ավարտվել է ողբերգությամբ. 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը. դին դուրս բերելու համար ժամանել են Ստեփանավանի փրկարարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքում, Լոռի Բերդում 150-200 մետր բարձրությունից երեխա է գլորվել անդունդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ստեփանավանի թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջինյանի գլխավորությամբ։
Այս պահին փրկարարները հայտնաբերել են ընկած քաղաքացուն, ով, պարզվել է, մահացել է։ Նա Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ թիվ 6 դպրոցի 10-րդ դասարանում սովորող, 15-ամյա Ալեքսանդր Պեպանյանն էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում