Ереван, 29.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ հաջողացնում ես «խայտառակ պատկեր» որակել սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանը. orer.am

БЛОГ

orer.am-ը գրում է. 

Առաջիկայում բավականին հետաքրքրիր զարգացումներ են սպասվում հայկական երկրորդ հանրապետությունում: Ինչպես հայտնի է, 2020-ի ապրիլին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներն էլ կմատնանաշեն Արցախի առաջիկա հինգ տարիների զարգացման տեսլականն ու հեռանկարները:

Արդեն իսկ հայտնի է, որ, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններում առաջադրվելու են Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը, Աշոտ Ղուլյանը, չի բացառվում՝  նաև Սամվել Բաբայանը: Երևի թե էլի թեկնածուներ կհայտնվեն:

Նախագահական ընտրություններին ընդառաջ արցախյան քաղաքական ուժերն աստիճանաբար սկսում են ակտիանալ և դիրքավորվել քաղաքական ասպարեզում: Քաղաքական ուժերի ղեկավարները ոչ պաշտոնական, բայց արդեն աստիճանաբար սկսել են նախընտրական արշավը:

Օրինակ, նախօրեին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը լրատվականներից մեկին հարցազրույց է տվել ու անդրադառնալով տնտեսական քաղաքականությանը՝ նշել է, թե տնտեսությունում առկա է «խայտառակ պատկեր, վախենում եմ մտածել՝ ինչքան հետենք», և սա այն դեպքում, երբ նա 10 տարի եղել է տնտեսության պատասխանատուն. և հենց նրա կառավարման տարիներին էլ դատարկվել են Հայաստանի ու Արցախի միջանցքները։

Դեռևս 2009-ին ԼՂՀ խորհրդարանում նույն Արայիկ Հարությունյանը խոսել է առաջիկա զարգացումների և սպասվող քայլերի մասին: Մասնավորապես նա նշել է, թե՝   «Կառավարության հիմնական խնդիրն է համակարգի արդյունավետության բարձրացումն ու կորուստների նվազեցումը, որը մեզ հաջողվել է։Հարությունյանը նույն թվականին մի կարևոր միտք է ասել, ըստ որի՝ «առաջիկա 10 տարիների մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական աճի տեմպեր ապահովելը, այլ, գոնե, 2020 թվականին զարգացող երկրների ցուցակում ցուցանիշների առումով առաջատարների մեջ լինելը»: Ակնհայտ է, որ այսօր անլուրջ և հիմնազուրկ է խոսել զարգացող տնտեսության մակարդակի մասին, քանի որ անզեն աչքով տեսանելի է, որ այն հեռու է անգամ բավարար մակարդակից:Իդեպ, դա հաստատում է հենց ինքը՝ Հարությունյանը:

Հարությունյանը առաձին ոլորտների մասին խոսելիս նաև անդրադարձել էր մի շարք կարևոր ուղղությունների. «Ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ են կատարվել` ճանապարհների վերանորոգում, վերակառուցում, գազիֆիկացում, ստեղծվել է «Արցախ ուղիներ» ՓԲԸ-ն, որի համար 700 մլն դրամի տեխնիկա ենք ձեռք բերել»: Պարզապես արձանագրենք, որ այդ ճանապարհները շատ արագ հիմնաքանդվեցին, ինչը խոսում է աշխատանքների ցածր որակի, անբարեխիղճ աշխատանքի և վերահսկողության բացակայության մասին:

Խոսելով գյուղատնտեսության մասին՝ նա նշել էր, թե«գյուղատնտեսության բնագավառում զգալի աշխատանքներ ենք իրականացրել սերմնաբուծության զարգացմանուղղությամբ: Եթե ՀՆԱ-ի ծավալով գյուղատնտեսության արտադրանքը կազմում է 17- 20 մլրդ դրամ, ապա այն կարելի է հասցնել ավելիքան 40-50 մլրդի»:

Համեմատության համար նշենք մի դրվագ ևս. նախկին վարչապետը խոսել է բնակչության ծնելիության աճի մասին, նշելով՝ «Եթե 2007թ. երկրում ծնվել է  2174  երեխա, 2008թ-ին` ավելի քան 2400, որին նպաստել է նաև իրականացվող սոցիալական քաղաքականությունը,ապա 2009թ-ին սպասվում է մինչեւ 3000 ծնունդ»:  Սակայն եթե ներկայացնենք ներկայիս իրական պատկերը, ապա պարզ է դառնում, որ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2019 թվականի առաջին եռամսյակում 69 երեխա քիչ է ծնվել, իսկ 2017 թվականին ծնվել է ընդամենը 2336 երեխա:

Հարությունյան ժամանակին ծավալուն անդրադարձ է արել կառավարության էներգետիկ քաղաքականությանը՝մասնավորաբար նշելով, որ «կառավարության հիմնական խնդիրն է համակարգի արդյունավետության բարձրացումն ու կորուստների նվազեցումը, որը մեզ հաջողվել է. Եթե նախկինում համակարգում կորուստները կազմել են ավելի քան 28%, այսօր այն չի անցնում 18%- ից: Համակարգի իրացման ծավալը կազմում է 4 մլրդ դրամ: 18% կորուստները, որոնք մենք նվազեցրել ենք, ահագին գումարների էին հասնում: Բացի կորուստների նվազեցումից, հատուկ ուշադրություն է դարձվում վերազինման աշխատանքներին. Ձեռք ենք բերել սարքավորումներ, նոր տրանսպորմատոր-կայաններ: Առաջիկայում շրջանների համար կներկրվի ժամանակակից տեխնիկա, որը համակարգին ավելի օպերատիվ աշխատելու հնարավորություն կընձեռի: Վթարների դեպքում հնարավոր կլինի ավելի շուտ արձագանքել ու լուծել առաջացած խնդիրները: Միայն օրեր առաջ բաշխիչ ցանցերի համար 1 մլն դոլարի ներդրում է արվել: Կառուցվել է Շուշիի նոր ենթակայանը, փոխվում են համապատասխան հոսքագծերը, և, թերեւս, կարճ ժամանակում կհաջողվի ողջ հանրապետությունում անխափան էլեկտրաէներգիա մատակարարել»: Իրականում, սակայն, եղան լրիվ շրջադարձային զարգացումներ, ինչի արդյունքում շահութաբեր Արցախէնէրգո ընկերությունը հանրությունից գաղտնի կազմակերպված սեփականաշնորհվեց: Պետական գումարներով «խելքի բերելուց» հետո, իհարկե: Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի՝ Հարությունյանն ինքը լուրջ ընդգրկված է ՀԷԿ-ային բիզնեսում և դաշտի կուլիսային հիմնական խաղացողներից մեկն է հանդիսանում:

Ստացվում է այնպես, որ 10 տարի վարչապետ եղած Հարությունյանը, ով ժամանակին խոսում էր թռիչքաձև աճերի և լուրջ ռազմավարություն ունեցող հեռահար տնտեսության մասին, այսօր արդեն նախընտրական շրջանում ունի այլ հայացքներ: Ընդ որում՝ սեփական պաշտոնավարման ժամանակաշրջանի վերաբերյալ:

Ընտրություններում հաղթանակն, իհարկե, կարևոր հանգամանք է, բայց կարևոր հարց է, թե ինչ մեթոդաբանությամբ է այն կիառվում և ինչ միջոցներով. կարևոր է նաև քաղաքական գործիչների հայացքների ու մոտեցումների ամրությունը, ինչին միանշանակ ուշադրություն է դարձնում յուրաքանչյուր ընտրող:  Փոփոխական նման մտածողության տեր քաղաքական գործիչը վտանգավոր է քաղաքական թատերաբեմում։

Արցախում քիչ չեն մարդիկ, ովքեր մտահոգություն ունեն, որ առաջիկայում Արցախը կունենա էլ ավելի«խայտառակ պատկեր»,  եթե Արայիկ Հարությունյանին հաջողվի երկնիշ տնտեսական աճով, թեկուզև հանքարդյունաբերության հաշվին, գայթակղել հանրությանը և հասնել իշխանության։

Տիգրան Ասատրյան

Աղբյուր՝ orer.am

Парламент Ирака принял закон, предусматривающий до 15 лет тюремного заключения за однополые отношения «Джоконде» Да Винчи планируют предоставить отдельное помещение в Лувре Состоялся телефонный разговор Никола Пашиняна и Энтони Блинкена Группа молодежи развернула на Площади Республики гигантский триколор Арцаха в поддержку жителей Тавуша Жители Тавушской области перекрыли трассу Ереван-Дилижан Министр экономики Армении встретился в Котайке с представителями ОО «Вина Армении» Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ