Երևան, 03.Հոկտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ար­ցա­խի դիր­քո­րո­շու­մը պետք է ավե­լի խիստ լի­նի, քան Երև­ա­նի­նը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

Երևանից օրեր առաջ հնչեցված դիրքորոշմանը երեկ արձագանքել է պաշտոնական Բաքուն։ Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին է, որ Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու առաջարկը ոչ թե բանակցային ձևաչափի փոփոխության, այլ դրա վերականգնման առաջարկ է։ Արձագանքելով վերոնշյալ դիրքորոշմանը՝ Բաքուն մասնավորապես ընդգծել է, թե «չկան փաստաթղթեր և որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությունը»։ Անդրադառնալով հայտարարությանն ու արձագանքին՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում նախ ընդգծեց. 

 

«Ն. Փաշինյանն իշխանության գալու առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Թեև այդ հայտարարությունը արժանանացավ ինչպես ներքին, այնպես էլ Ադրբեջանի քննադատությանը, բայց նա այդ ուղեգիծը պահեց, ինչն արտաքին քաղաքականության առումով ճիշտ է։ Բանն այն է, որ ասվել է մի բան, ինչը մեծ հաշվով ընկալվում է որպես հայանպաստ։ Իհարկե, մենք երկրի ներսում կարող ենք տարբեր դիրքորոշումներ ունենալ վերոնշյալի մասին, բայց դրսում, առավել ևս՝ Ադրբեջանի կողմից, այն ընկալվում է որպես հայանպաստ տարբերակ։ Այդ պատճառով էլ վերջինս հակադարձում է։ Իսկ որոշ ժամանակ հետո հայանպաստ հայտարարությունից հետ կանգնելը կարող էր անսկզբունքային ու թույլ քաղաքականության տպավորություն թողնել, բայց, փաստորեն, Ն. Փաշինյանը մինչ այս պահն այդ ուղեգծին հավատարիմ է»,-ասաց Է. Էլբակյանը։

 

Քաղաքագետի խոսքերով՝ բնական է և պարզ, որ Ադրբեջանը պետք է հակադրվեր և նման կերպ արձագանքեր։ Նրա դիտարկմամբ, պաշտոնական Բաքվի երեկվա արձագանքը բառախաղերի ու մանիպուլ յացիայի դաշտից է։ «Այն, որ Արցախը բանակցային ձևաչափում միշտ է ներգրավված եղել, փաստ է, ուղղակի մասնակցության աստիճանի, մակարդակների տարբերություն կա։ Հիմա պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսվում։ Երբ ասում ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան կամ նորից բանակցային կողմ դառնա, նկատի ունենք Արցախի մասնակցության այն աստիճանը, որը կար 90-ականների վերջին։ Օրինակ, երբ համանախագահները հակամարտության լուծման փուլային, փաթեթային և ընդհանուր պետության տարբերակներն էին հեղինակում, նրանք օրինակներն ուղարկում էին Երևան, Ստեփանակերտ և Բաքու, և երեք կողմից էլ արձագանքի էին սպասում։ Այսինքն, երբ ասվում է, որ Արցախը պետք է վերադառնա, նկատի ունեն մակարդակը։ Անգամ 2000-ական թվականներին, երբ ընդունված է ասել, որ Արցախին դուրս հանեցին բանակցային գործընթացից, վերջինս իրականում եղել է գործընթացի մեջ»,-ընդգծեց Է. Էլբակյանը՝ այդ համատեքստում օրինակ բերելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի այցերն Արցախ։

 

Ինչ վերաբերում է Բաքվի վերոնշյալ այն տեսակետին, թե «փաստաթղթեր, որոշումներ չկան», քաղաքագետը նշեց, որ ամեն ինչ սահմանումից է գալիս։ «Ես հենց այդ առումով ընդգծեցի, որ մանիպուլ յացիայի դաշտ կա։ Ադրբեջանը կարող է հայտարարել ու ասել, թե «չկան փաստաթղթեր», թեև իրականում սխալ է, որովհետև հրադադարի մասին համաձայնագիրը եռակողմ է։ Մի քիչ սխալ ուղղությամբ են գնացել, կարող էին փորձել ասել, որ «երբեք երեք ղեկավարների հանդիպում չի եղել»։ Ես արդեն սահմանեցի, թե ինչ է նշանակում բանակցային կողմ լինել: Արցախն այս պահին ևս առնվազն բանակցային ձևաչափում կա, բայց համեմատած 1997-98 թթ. հետ՝ մասնակցության մակարդակն, իհարկե, ավելի ցածր է։ Բնականաբար, Ադրբեջանը պետք է փորձի այս կամ այն կերպ ցույց տալ, որ Արցախը, որպես կողմ, չի եղել, չկա ու չի էլ լինելու»,-ասաց նա։ Նշենք, որ մարտի 21-ին Արցախի երեք խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ընդգծելով նաև, որ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցը եղել և շարունակում է մնալ Արցախի՝ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտի ճանաչումն ու դերի բարձրացումը։ Մեր զրուցակցի խոսքով, այս հայտարարությունը կարող է դիտարկվել որպես առանձին վերցրած Արցախի դիրքորոշում։

 

«Պարզ է, որ ոչնչից չի գոյացել այդ տեքստը։ Եղել է ինֆորմացիոն առիթ, դա է թելադրել նաև քաղաքական օրակարգը։ Արցախյան իշխանություններն, ըստ էության, ավելի հաճախ ու գրեթե միշտ են բարձրաձայնել, որ Արցախը պետք է լիարժեք կողմ դառնա։ Առհասարակ շատ կարևոր է, որ լինի դիրքորոշում։ Ավելին, Արցախի դիրքորոշումը պետք է ավելի խիստ լինի, քան Երևանինը, որովհետև Արցախը չունի այն հայտնի կաշկանդումները, որոնք ունի Երևանը։ Օրինակ՝ Երևանը չի կարող ասել՝ «մենք դեմ ենք ներկայացվող ամբողջ փաթեթին», իսկ Արցախը կարող է և պետք է ասի»,- եզրափակեց մեր զրուցակիցը։ 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Խաղաղապահների անձնուրաց գործողություններն օգնեցին խուսափել Լեռնային Ղարաբաղում ավելի շատ մարդկային կորուստներից. Շոյգու Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ. Դաշնային խորհրդի փոխխոսնակ Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան․ Փաշինյանը՝ Շոլցին Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով «Մի դրամի ուժը» և «Հայորդի» ճամբարը՝ Արցախի կողքին Հայ ժողովրդի դեմ գործող «իշխանություն». Արտակ Զաքարյան «Սև» տարածքում՝ մաքրամաքուր «սև» ջրերով.... «Փաստ»Ի՞նչ հետևանքներ կունենա Հռոմի ստատուտը. Մենուա ՍողոմոնյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը. «Փաստ»Երկու հռետորական հարց՝ ընթացիկ և «հավերժական». «Փաստ»Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացել է. պաշտպանության փոխնախարար Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ «Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Ձախողված արբիտրաժ. բոլոր առանցքային խաղացողները նախընտրում են սոլո խաղալ. «Փաստ»ԼՂ-ից Հայաստան են ժամանել 100,617 տեղահանված արցախահայեր Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում Ամերիկացի սենատորն ընտանիքի հետ զոհվել է ավիավթարիցՀռոմի ստատուտի հարցը մտավ օրակարգ․ ԱԺ-ն ընդմիջում է գնացելՆերքին գործերի նախարարությունը նոր նախագծի ընդունմամբ պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում. «Փաստ»Գուբերնիզմն ու ինքիշխանության կորուստն էն ա, որ քո սեփական հայրենակիցներին պաշտպանելուց հրաժարվելն արդարացնում ես երրորդ պետության պարտականությունների չկատարմամբ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն «Իմ ցավն այնքան մեծ է, ինձ ոչինչ չի սփոփում, ինձ միայն իմ Արմանն է պետք». Արման Ղուլյանը զոհվել է Սղնախում, տուն «վերադարձել» հինգ ամիս անց. «Փաստ»Մահացել է Մուրադ Հակոբյանը Ադրբեջանն իր զոհերի թարմացված ցուցակ է հրապարակելՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան Երբ խոսքը ՔՊ֊ին է վերաբերվում, պետք է իմանալ, որ գործ ունես անչուլքի ու անլվա խառնամբոխի հետ Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»«Նա մեր պատմության մեջ եզակի հրեշ է մնալու». Հուսիկ Արա Իշխանությունը շարունակում է իր ազգակnրծան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք. Արծվիկ Մինասյան Ինքնիշխանությունը ոտնատակ տվողը. «Փաստ»Կատրին Կոլոննան ժամանում է Հայաստան Ադրբեջանը Թուրքիայից շուտով կստանա հարվածային նորագույն անօդաչու սարքերը Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ․ Բայրամով Փոցխապատում. փիլիսոփայությամբ կարելի է հետո էլ զբաղվել. «Փաստ»ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար «Հրապարակ». Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը 13-ամա Գոռը, 55 ժամ վարելով ավտոմեքենան, 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել (Տեսանյութ) Դոլարը կտրուկ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Քաղաքական մեծ խաղ է ընթանում. Հայաստանի այսօրվա իշխանությունը չունի ողնաշարային քաղաքականություն». «Փաստ»Ադրբեջանցիները ձերբակալել են Արցախի ԱԱԾ տնօրենին Պուշկինի լեռնանցքի թունելով և Սևանի լեռնանցքի թունելով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի Ատելության քարոզ են գեներացնում. «Փաստ»Աշխարհի երեսպաշտ «հումանիզմը». էս ինչ էլ շուտ եկաք. «Փաստ»Այլ տեղ մեղավոր մի փնտրեք. «Փաստ»«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված». «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն. «Փաստ»Վրաերթ՝ Երևանում. 63-ամյա տղամարդը մահացել է Արցախ այցելելուց հետո ՄԱԿ առաքելությունը հայտարարել է․ «Ապշած ենք` ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները»24 ժամ ջուր չի լինի