Ереван, 08.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Թրամ­փի նոր նա­խա­ձեռ­նու­թյու­նը, որից կա­րող է օգտ­վել Հա­յաս­տա­նը

ПОЛИТИКА

ԱՄՆ կողմից Գոլանի բարձունքները որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելն այս տարածքը Սիրիայից նվաճել է 1967-ին՝ Վեցօրյա պատերազմի ժամանակ։ Չնայած այն հանգամանքին, որ 1981թ.-ին Իսրայելի խորհրդարանը Գոլանի բարձունքների վրա տարածեց հրեական իրավունքը, միջազգային հանրությունը, որևէ պետություն չընդունեցին Գոլանի բարձունքների օտարումը Սիրիայից։ Ավելին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դրանց նվաճումը համարել է անեքսիա ու Իսրայելին կոչ է արել այն վերադարձնել Սիրիային։

Դոնալդ Թրամփի մերձավորարևել յան քաղաքականության մեջ արմատական բեկում մտավ դեռ 2017թ.-ին, երբ նա Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք ու ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխեց նոր մայրաքաղաք։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Երուսաղեմի կարգավիճակն Իսրայելի ու արաբական երկրների հակամարտության առանցքային հարցերից մեկն է, եթե ոչ՝ ամենագլխավորը։ Հրեաները Երուսաղեմը համարում են մայրաքաղաք՝ չնայած այն հանգամանքին, որ պաղեստինցիները կարծում են, որ Արևել յան Երուսաղեմը պետք է լինի իրենց ապագա պետության մայրաքաղաքը։

Անշուշտ, Թրամփի թե՛ երեկվա և թե՛ 2017թ.-ի քայլերը տեղավորվում են Վաշինգտոնի մերձավորարևել յան մեծ քաղաքականության համատեքստում, սակայն դրանք կարևոր նախադեպեր կարող են ստեղծել հակամարտությունների կարգավորման հարցում։ Խնդիրը մեզ հետաքրքրում է հիմնականում այս համատեքստում։ Դոնալդ Թրամփը փաստացի հասկացնում է, որ ինքը շրջանցում է միջազգային իրավունքի քարացած սկզբունքները, որոնք, ի դեպ, տարընթերցումների տեղիք են տալիս և շեշտը դնում է ստատուս-քվոն ինստիտուցիոնալացնելու վրա։ Սա իսկապես կարևոր դրվագ է միջազգային իրավունքի համար։

Կարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Արցախն օգտվել այս իրավիճակից։ Իհարկե, կարող են, ընդ որում՝ ոչ միայն տեսական, այլ նաև գործնական հարթության վրա։ Համենայն դեպս, Թրամփի նոր նախաձեռնությունն ուժեղ հարված է Բաքվի համար, որը միակողմանի սուբյեկտիվությամբ անընդհատ թմբկահարում է ՄԱԿ-ի բանաձևերը ու խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտության մասին՝ ըստ էության, դա նախապայման համարելով ԼՂ խնդրի կարգավորման համար։ Եթե Վաշինգտոնը այսօր ճանաչում է Գոլանի բարձունքների գրավումը Իսրայելի կողմից, ապա ճանապարհ է բացում նաև ԼՂ խնդրում առկա ստատուս-քվոն ֆորմալիզացնելու համար. համենայն դեպս՝ նույն տրամաբանությամբ կարող է ճանաչվել ոչ միայն ԱՀ անկախությունը, այլ նաև նրա իրավունքն Արցախին հարակից ազատագրված տարածքների հանդեպ։

Սակայն Իսրայելն իր համար ցանկալի լուծմանը հետամուտ է եղել 52 տարի շարունակ՝ դա համարելով իր քաղաքականության առաջնահերթություն։ Իսրայելն առաջին հերթին ստեղծել է նոր որակի պետություն, որն իր կենսունակությունն ապացուցել է նույնիսկ թշնամական պետություններով շրջապատված լինելու պարագայում։ Իսրայելա-արաբական հակամարտության ընթացում Թել Ավիվն իր կենսունակությունն ապահովել է առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ, ի տարբերություն իր հարևանների, ունի արդյունավետ կառավարման համակարգ, մրցունակ տնտեսություն։ Իսրայելի նախադեպն իսկապես վարակիչ է Հայաստանի համար՝ երկրի ներսում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար։

Բացի այդ, Իսրայելը տասնամյակներ շարունակ վարել է խիստ նպատակային ու արդյունավետ արտաքին քաղաքականություն՝ առավելագույնն օգուտ քաղելով իսրայելաամերիկյան ռազմավարական համագործակցությունից ու իր ձայնը լսելի դարձնելով համաշխարհային քաղաքականության մյուս կենտրոնների համար։ Այս հարթության վրա Հայաստանը նույնպես հետևություններ անելու անհրաժեշտություն ունի. հայ-ռուսական հարաբերությունները հեռու են ռազմավարական ու գործընկերային լինելուց, մյուս կողմից՝ Երևանի միակողմանի արտաքին քաղաքականությունը կաշկանդում է նրա զարգացումն այլ ուղղություններով։ Օրախնդիր հարց է՝ թավշյա հեղափոխության արժեքների կապիտալացումն արտաքին քաղաքականության մեջ։

Եվ վերջապես՝ Իսրայելին ու Հայաստանին միավորում է մեծաթիվ Սփյուռք ունենալու ընդհանրությունը։ Հրեական համայնքն ու լոբբին արդյունավետորեն սպասարկում են Իսրայելի արտաքին քաղաքական օրակարգը, ժամանակն է, որպեսզի մենք էլ ձևավորենք համազգային օրակարգ՝ հիմնված ոչ թե պատմական արդարության վերականգնման, այլ՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շուրջ։

Միայն այս պարագայում Հայաստանը կարող է օգտվել միջազգային դրական նախադեպերից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

«Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе?Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Архиепископ Баграт Галстанян: Шествие движется по графику, задача - создать широкую общественную консолидацию Вступило в силу соглашение о статусе миссии наблюдателей Евросоюза в Армении Гарник Даниелян: Народное шествие – против отуречивания Армении Арман Татоян отказался отвечать на вопрос о том, готов ли он стать кандидатом в премьер-министры Армении Погода в Армении: ночные заморозки в горах Курсы валют в Армении В первом квартале этого года в Армении зарегистрирован двузначный рост показателя экономической активности Глава Минэкономики Армении и представители туристической сферы обсудили пути преодоления вызовов ISW: ядерная угроза — часть российских операций рефлексивного контроля В Москве проходит пятая инаугурация президента России Владимира Путина Песков назвал вторичным или третичным отсутствие западных послов на инаугурации Шольц: В ЕС договорились использовать 90% доходов от замороженных активов России на военные нужды Украины Баграт Галстанян: Не создавайте кумира Brent подорожала до $83,48 за баррель Военно-Грузинская дорога временно закрыта для всех видов транспортных средств Ученые достигли дна Красного моря и были шокированы: Повсюду «бассейны смерти» ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 7 МАЯ «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из АрцахаРешение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак КарапетянСкрипач: Некоторые люди пытаются забыть или предать забвению нацию с точки зрения ее исторической культуры Лавров заявил о желании Запада «сломать сербов» Медведев пообещал ядерный удар по европейским столицам в случае отправки войск в Украину СМИ: ХАМАС может прекратить переговоры с Израилем из-за угрозы вторжения в Рафах Жозеп Боррель предложил производить оружие в Украине, чтобы сэкономить на транспортных расходах Бейонсе продемонстрировала смелый образ, обнажив ягодицы Сына Николаса Кейджа обвинили в избиении собственной матери Кортни Кардашьян призналась, что «не чувствовала себя готовой» к фотосессии в обтягивающем платье через три месяца после родов Экс-омбудсмен: Азербайджанцами разрабатываются новые шаги по захвату Армении Погода в Армении К шествию движения «Тавуш во имя Родины» присоединяются деятели культуры Архиепископ: Настоящая Армения должна победить фальшивую и фейсбуковскую Армению В Армении обсудили ход работ по повторному продлению срока эксплуатации Армянской АЭС Нефть Brent подорожала до $83,25 за баррель Встреча министров иностранных дел Армении и Венгрии в Будапеште продолжилась в расширенном формате Движение во главе с предстоятелем Тавушской епархии продолжает марш на Ереван Татоян напоминает: Осознают ли депутаты «ГД», что совершают преступление, предусмотренное статьей 329 УК? Стартовал официальный визит главы МИД Армения Арарата Мирзояна в Будапештe. Мы видим искреннее стремление Армении достичь мира: интервью посла Литвы в Армении Депутат: Власти пытаются заранее «свалить» возможные пограничные провокации на архиепископа Баграта В Ереване сильным ветром повреждены крыши и деревья Арман Тер-Товмасян назначен исполняющим обязанности директора Ереванского зоопарка Правозащитники намерены оказать мирным демонстрантам юридическую помощь В городе Лонг-Бич в Калифорнии сложилась чрезвычайная ситуация из-за вспышки туберкулеза На территории Армении есть закрытые автодороги ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 6 МАЯ Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак КарапетянПодписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак КарапетянАзербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян