Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունի «Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսը առողջության հետ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

«Առողջ մարմնում առողջ հոգի» հանրահայտ կարգախոսը ենթադրում է, որ մարդը պետք է զբաղվի սպորտով, կոփի իր մարմինը և այլն: Մի խոսքով, սա առողջ ապրելակերպի գովազդ է, հետևաբար սրա հեղինակները բժիշկներն են: Ավելին, ըստ մեր իրականության մեջ տարածված մոլորության, դա խորհրդային շրջանի կարգախոս է:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ այս կոչն առաջին անգամ հնչեցրել է, որքան էլ զարմանալի լինի, պոետը, այն էլ՝ սատիրիկ պոետը: Բանն այն է, որ հին հռոմեացի պոետ Յուվենալին է վերագրվում «Mens sana in corpore sano» արտահայտությունը, որն էլ թարգմանվում է որպես «Առողջ մարմնում առողջ հոգի»: Եվրոպայում դարերով բազմաթիվ սերունդներ են դաստիարակվել այս կարգախոսով, որը պարունակում է ազգասիրական և ռազմա-մարզական կոչ: Իրականությունն այն է, որ պոետ Յուվենալը այս կարգախոսի տակ բոլորովին այլ բան է նկատի ունեցել: Նրա ստեղծագործություններից վերցված այս դարձվածքը հնչում էր որպես «Orandum est ut mens sana in corpore sano», կամ թարգմանաբար՝ «Ցանկալի է, որ առողջ մարմնում լինի նաև առողջ հոգի»: Այսինքն, սա ոչ թե ֆիզկուլտուրայի «հիմն ու գովք» է, այլ ավելի շուտ ցանկության արտահայտություն, թե ինչքան լավ կլիներ, որ ֆիզկուլտուրան ու սպորտը նաև ուղեղը զարգացնեին, այլ ոչ թե հակառակը: 

Դեցիմ Յունի Յուվենալը (60-127 թվականներ) հռոմեացի սատիրիկ պոետ էր: Դատելով գրական գործունեությունից՝ կարելի է ենթադրել, որ նա հարուստ ընտանիքից էր և փայլուն կրթություն էր ստացել: Նա մինչև 40-50 տարեկան դառնալը ինտենսիվորեն պարապել է՝ իհարկե ոչ սպորտով, այլ հռետորական արվեստով: Ընդ որում, ոչ թե փող աշխատելու կամ պաշտոն ստանալու համար, այլ իր սեփական հաճույքի համար: Ընդ որում, Յուվենալը որոշ ժամանակ նույնիսկ ռազմական տրիբուն էլ է եղել, իսկ իր հայրենի Լացիայում տեղական ինքնակառավարման մարմնում մեծ պաշտոն է ունեցել (մոտավորապես՝ ավագանու անդամ): Հետագայում, ըստ որոշ տեղեկությունների, նա կայսրի աչքից ընկել է և աքսորվել Իտալիայից: Յուվենալը որպես գրական ժառանգություն թողել է 16 երգիծական պոեմ: Զարմանալին այն է, որ իր պոեմներում նա երբեք չի ծաղրել ու քննադատել կենդանի մարդկանց, առավել ևս՝ ազդեցիկներին, այլ միայն մահացածներին և ցածր խավի մարդկանց: Բայց, չնայած դրան, աքսորվել է երկրից: Յուվենալի ստեղծագործությունները մեծ մասսայականություն են ձեռք բերել միայն միջնադարյան Եվրոպայում: «Առողջ մարմնում առողջ հոգի» արտահայտությունը հանրահայտ է դարձել 17-րդ դարից, երբ այն կրկնել են սկզբից փիլիսոփա Ջոն Լոկկը, ապա՝ գրող-լուսավորիչ Ժան Ժակ Ռուսսոն: Իրականում երկուսն էլ, այդ արտահայտությունը կրկնելով, այն միտքն են արտահայտել, որ առողջ մարմինը չի երաշխավորում առողջ հոգու առկայություն, բայց պետք է ձգտել հասնել դրան:Ժամանակակից սատիրիկ պոետ Իգոր Իրտենևը «Առողջ մարմնում առողջ հոգի» հանրահայտ կարգախոսին ևս մի տող է ավելացրել և ստացվել է ահա այսպիսի արդյունք.

В здоровом теле — здоровый дух.

На самом деле — одно из двух.

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան