Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Երեւանի եւ Կիեւի միջեւ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր՝ մարտի 22-ին, Կիևում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ պաշտոնական կայքից։
Խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Վասիլ Բոդնարի գլխավորած պատվիրակությունները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդակցությունների կարևորությունը: Դրա հիման վրա արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Վասիլ Բոդնարը նախաստորագրեցին Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2019-2020թթ. խորհրդատվությունների ծրագրի նախագիծը, որը շուտով կստորագրվի Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների կողմից: